Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության և Վարոշան բացելու նախաձեռնության մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը: Սակելարոպուլուն, ակնարկելով Թուրքիայի գործողությունները Կիպրոսի խնդրի հետ

կապված, ասել է, որ Հունաստանը չի ընդունելու դրանք: «Վարոշայի վերաբերյալ Թուրքիայի անըն դունելի հայտարարությունների հարցում մեր կողմից ոչ մի զի ջում չի լինելու»,- ասել է նա՝ հավելելով, որ Աթենքն անվերապահորեն աջակցում է Կիպրոսին: «Թուրքիայի անօ րինական գործողությունների և ագր եսիայի դեմ պայ քարում մենք վճ ռական ենք»,- եզրափակել է Հունաստանի նախագահը: Հիշեցնենք, որ հուլիսի քսանին

Էրդողանը Կիպրոսի թուրքական մասում հատարարել էր, որ թուրքական կողմն այլևս չի ընդունում լուծման նախկին՝ կղզու միավորման տարբերակները և առաջ քաշել երկու առանձին պետությունների սկզբունքով լուծման իր տարբերակը: Էրդողանը և Կիպրոսի թուրքական մասի ղեկավար Էրսին Թաթարը նաև հայտարարել էին Կիպրոսի Ֆամագուստա քաղաքի

Վարոշա քաղաքամասի աստիճանական բացման և բնակեցման մասին: Վարոշան 1974թ. թուրքական ներ խnւժnւմից հետո ցանկապատերով փակվել է և առ այսօր անբնակ է։ ՄԱԿ-ի Անվտա նգության խորհրդի 1984 թ-ի բանաձևով, Վարոշան չե զոք գոտի է հայտարարվել և պիտի անձեռնմխելի մնա մինչև 1974 թվականին վտ արված կիպրոսցի հույն սեփականատերերի ժառանգների վերադարձը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *