Բակուր Մելքոնյանը գրում է. Ինձ երբեմն հարցնում են, ինչու չեմ դժ վարությունների, պր ոբլեմների և բացասական իրադարձությունների մասին գրում և նույնիսկ կարծիք են հայտնում, որ երևի դրանք իմ մոտ չկան։ Եթե հիմա սկսեմ խոսել դժ վարությունների ու պր ոբլեմների մասին, երևի թե

(անկեղծ լինեմ) պետք է կրկնակի անգամ ավել փոստեր գրեմ, որովհետև դժ վարությունները, պր ոբլեմները, տխ ուր պահերը առնվազն կրկնակի անգամ շատ են մեր կյանքում, իսկ դրա ժամանակը ես չունեմ։ Ծա նր պահեր շատ են լինում, շատ֊շատ, սակայն ես փորձում եմ չչա րանալ, չչա րանալ կյանքի հանդեպ, չչա րանալ կոնկրետ դեպքի

մե ղավորի հանդեպ։ Վերջին դեպքերից չհիշեմ, դրանք դեռ ցա վոտ են, մի փոքր ավելի հետ գնամ, երբ տարիներ առաջ, երկար հի վանդանոցում պառկելուց և դրական դինամիկա չլինելուց հետո մի օր բժիշկը մոտեցավ ինձ և ասաց, որ կարևոր հետազ ոտություն են արել և ավաղ կնոջս մի քանի ամսվա կյանք է մնացել, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ սխ ալվել են…

Շատերը կարող են մտածել, որ դեպք ա էլի, մոռացած կլինեմ կամ մի օր կմոռանամ… էէէ, մի գիշերվա ընթացքում գլխումս ձեռք բերված և մինչ օրս պահպանվող խշշ ոցը վկա չեմ մոռանա, սակայն չեմ էլ խոսում և գրում նման դեպքերի մասին և գիտե՞ք ինչի։ Ես լավի մասին գրելով, դրականը շեշտելով, մոտիվացիոն դեպքեր հիշելով

գիտե՞ք առաջին հերթին ում եմ մոտիվացնում, հույս
և հավատ եմ տալիս, լիքը ուժ և եռանդ եմ փոխանցում, չգիտե՞ք ում, դե իհարկե ինձ…
Ախր ասում էի չէ, որ ինձ երկրիցս երկար բացակայել չի կարելի, կարոտում եմ և սկսում անկապ գրել, Բրազիլիայի հզոր անտառներն էլ էլ չեն օգնում, ես մեր լեռներն եմ ուզում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *