Պուտինը Արցախը «փոխանակում» էր Ղրիմի հետ , իսկ արցախցիներին համերգ էին մատուցում Ղրիմի համար, հավաստիացնելով , որ… Հակոբ Բադալյան։ Հակոբ Բադալյանը գրում է. Պեսկովը ասում է, որ Ղրիմի ճանաչման դիմաց Հյուսիսային

Կիպրոսի ճանաչում սխեման չի կարող լինել, քանի որ ՌԴ-ի տարածքները սակարկման ենթակա չեն: Խոսքը բնականաբար թուրքերի հետ «փոխադարձ» ճանաչման մասին է, որի վերաբերյալ խոսել էր մի թուրք պրոֆեսոր: Ըստ ամենայնի Մոսկվան դիտարկել է դա գուցե որպես ոչ պաշ տոնական խողովակով պաշ տոնական տրամադրություն շոշափելու փորձ եւ արձագանքել է: Բայց, ինչն է

ամբողջ հարցը: Այն, որ Մոսկվան Ղրիմի հարցում թուրքերի հետ արդեն սակարկել է, ուղղակի, թե անուղղակի, պարզապես սակարկել է Ղարաբաղով:
Եվ այդ սակարկությունը վճ ռորոշ փուլ է մտել ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի քսանյոթին, եւ ոչ թե 2016-ի ապրիլի երկուսին, այլ 2012-13-ին: Ղրիմի օպ երացիայի պատրաստվող Ռուսաստանը չէր

կարող չմտածել Արեւմուտքի հետ դիմակայության «թիկունքի» մասին: Իսկ այդ թիկունքը բնականաբար դիտարկվում է Թուրքիա-Ադրբեջան տան դեմը: Իսկ ո՞րը պետք է լիներ թիկունքի «ցեմենտը»: Այո, Արցախը: Այն Արցախը, որ «փոխանակվում» էր Ղրիմի հետ, իսկ արցախցիներին համերգ էին մատ ուցում Ղրիմի համար, հավաստիացնելով, որ

այդպես ավելի անվտ անգ է: Բայց, ամբողջ խնդիրն այն է, որ այսօր Ռուսաստան պատա ռոտող քաղաքական, կամ հասարակական-քաղաքական հո ծ շերտերի ճն շող մեծամասնությունն այն ժամանակ ոչ միայն լուռ էր, այլ նույնիսկ զանազան կերպով մասնակից կամ ներգրա վված Հայաստանի վզին եվրասիա-թյուրքական օղակը սեղմելու գործին, երբ ՀՀ-ում որեւէ հրապարակ անգամ չկիսալցվեց Եվրաասոցիացիայից հրա ժարում թույլ չտալու պահ անջով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *