Դավիթը երազում էր ուսումը շարունակելու, սմարթֆոնների համար տարբեր ծրագրեր ստեղծելու մասին։ Գյուղացիների համար նա «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ էր դարձել։ Այս գիշեր ադրբեջանական զի նված ուժերի իրականացրած սա դրանքին դ իմակայելու

ժամանակ զո հված զի նծա ռայողներից 1-ը Տավուշի մարզի Չինչին գյուղի նախորդ տարվա միակ շրջանավարտ Դավիթ Քոչարյանը։ Նշենք, որ 1 տարի առաջ Sputnik Արմենիան պատմել էր Դավիթի մասին։ Չինչինի դպրոցը նախանցած 2019 թվականին շրջանավարտ չի ունեցել, 2021 թվականին ևս չէր ունենալու։ Գյուղացիների համար Դավիթը «ամեն ինչ լավ է լինելու, գյուղն ապագա ունի»-ի խորհրդանիշ է դարձել։ Դավիթի «Վերջին

զանգի» առիթով հետաքրքիր անակնկալ էր նրա համար պատրաստել մանկապարտեզի անձնակազմը. նրա տարբեր տարիների, հատկապես մանկության լուսանկարներով շնորհավորական հոլովակ էր պատրաստել։ Եթե համավա րակը չլիներ, գյուղում Դավիթի համար

«վերջին զանգի» միջոցառում էլ կկազմակերպեր։ Բեմում Դավիթին մենակ չէին թողնի դպրոցի մնացած 39 աշակերտները, բայց դե չստացվեց։
Սիրելի Դավիթ, ննջի՛ր խաղաղությամբ ։ Նա նաև Արցախյան քառասունչորսօրյա պա տերազմի մասնակից էր։

Добавить комментарий