Նանե Արզումանյանը գրում է. 9 ամիս առանց քեզ… Առանց քո հզորության, առանց քո ուժի, առանց քո ուսի… Կանաչ աչքերիդ հայացքի զո րությունը հավերժ ինձ հետ է, տվածդ խրատները՝ միշտ ուղեկից։
Հրամ անատար, մեզ բաժին հասած այս բաժ անումը ինձ համար դարձավ նոր ճակատագիր, որի

ամեն մի րոպեն ապրվում է քեզնով։ Մեզ վիճակվեց մա հվան մասին ավելի շատ խոսել՝ մոռանալով կյանքի և ապրելու պատասխ անատվության մասին, որը թույլ չես տա ոչ մի դեպքում. խոստացել եմ և այդպես անելու եմ միշտ՝ գոնե մի քիչ քեզ նման բարություն եմ տարածելու միշտ, գոնե մի փոքր քեզ

պես նրբանկատ և անվերջ ներող եմ լինելու մինչև վերջ։ Քեզ նման հստակ և պահ անջատեր, քեզ պես հայրենասեր և աշխատանքին նվիրված. միայն այդ կերպ կարող եմ կատարել այս կարճ կյանքի իմ առաքելությունը… Հայացքս հայացքիցդ անպակաս և կյանքս՝ քո չապրածի գնով, իմ ամենաթանկ, ամենակարոտ… Մի օր կհանդիպենք հաստատ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *