Սիրանույշ Մելիքյանը գրել է. Այսօր Դավիթին զինվորական բոլոր պատիվներով ճանապարհեցինք դեպի երկինք՝ միանալու անմ ահների գն դին… Ելավ բարձունքն ի վեր… Զինվոր դարձած հողը կլանեց մեր ամենալավ գենը, մեր ամենալավ սերնդին, մեր լավագույն սերուցքը… Գրում եմ, որ չխելագարվեմ մեկ-մեկ: 30 տարի ոչ պատ երազմի, ոչ

խաղաղության մեջ բնակվոծ անտրտունջ, խեղճ, բարեգութ, հայրենիքի գինը ամեն օր սեփական ապրած րոպեով արժևորող տարածաշրջանս մի բուռ էր դարձել, ցա վից կծկ վել էր… Դավիթի ճանապարհը ավարտվեց դպրոցից ռա զմի դաշտ ու կարճ կյանքում երկար ապրեց՝ դաս տալով մի ողջ հասարակության, թե ինչ է հայրենիքը, որտեղ են սկսում ու ավարտվում նրա սահմանները…. և քո

պատասխանն ամենաճիշտ եւ ազնիվ պատասխանն է՝ «Աշխարհի ամենալավ տեղը մեր գյուղն է, ես ոչ Երևանում կցանկանամ մնալ, ոչ էլ արտասահմանում»: Կա՞ մեկը, ով հայրենիքի սիրով ավելի վեհ, առավել պարզության աստիճան բարդ սահմանում կկարողանա տալ, չեմ իմանում… Այստեղ՝ մեր հայրենի Տավուշում, քո սերտած ամենալավ դասը հայրենիքի հանդեպ սերն էր՞, կյանքիդ գնով հայրենիքդ մեզ նվիրելու երիտասարդ

իմաստությունդ էր՞, չգիտեմ… Դավիթին Ճանապարհեցինք դժվարությամբ, ցա վով, տա ռապանքով, չէր լինում բաժանվել, պայծառ ժպիտդ մինչև վերջ մնաց մարդկանց հայացքների մեջ, ովքեր քեզ հրաժեշտ էին տալիս… հրաժեշտ տալ չէինք կարողանում, մի տեսակ չէր ստացվում: Մոտս տպավորություն էր, թե հավաքվել են բոլորով այլայլվենք, հասկանանք այս մենք ե՞նք, մեզ հետ է՞

կատարվում, մեր տղերքին ե՞ն տանում, քեզ հետ Դավիթ մեր լույսն էին տանում, մեր հույսը, մեր կր ակը, մեր կայծը, տարել ես հետդ, հավատա: Մեկ-մեկ թվում է, թե անսահման է անզորությունը: Որ սրանից անզոր էլ չենք զգա մենք կյանքում: Հայրենի հողը երբեք էդքան վատը չէր թվացել, կում-կում խմում է մեր եր ակներից մեր ապրելու, հավատալու հույսը և ուժը, կլանում, տանում, ինքը հարստանում, մեր՝ առանց այն էլ

կարճ և անհասկանալի կյանքն աղքատացնում, նվաստացնում, իմաստազր կում… Դավիթին ճանապարհեցինք Զոհրապի մոտ, նույն գյուղի, նույն ազգի տղաներ են: Զոհրապը օդաչու էր, Դավիթն էլ իր անսահման և կրեատիվ սիրով ռոբոտաշինությամբ էր ապրում, լուսանկարում գյուղի ամեն անկյունն եւ ծաղիկը, Դավիթը գյուղի էներգիան էր՝ մեծից փոքր բոլորին ջերմացնում էր, օգնում: Վերևներում

համոզված եմ մեծ եղբոր սիրով ինքն արդեն ընդունել ու լավ է նայում քեզ, ու դա կլինի ամենաազնիվ հոգատարությունը, որ երբևէ տեսել և լսել ենք… Այս ի՞նչ մե ղքով լցրիր մեր գետնամած հոգին, Այս ի՞նչ նե րարկեցիր քո պատանեկան իմաստությամբ։ Ընկերնե՛ր Եկեք, անպայման այցելեք Չինչին՝ Դավիթի գյուղը, այցելեք, իմացեք, ծանոթացեք։ Ինքը դա շատ էր ուզում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *