Միքայել Միքայելյանը գրում է. Մենք բոլորս ատ ում ենք թուրքերին, որովհետև նրանք մեզնից խլ ել են մեր հայրենիքը, ցեղասպ անության են թարկել մեր ժողովրդին։ Իսկ այդ դեպքում ինչու՞ են թուրքերն ատ ում հայերին։ Հիշենք, որ թուրքիան է փակ պահում մեր սահմանը, Ադրբեջանին հրահ րում ընդ դեմ Հայաստանի։ Հայաստանն իր ներկայիս

ռեսուրսներով չի կարող պայ քար մղ ել ընդդեմ Թուրքիայի ո՛չ զո րքով, ո՛չ մարդաքանակով, ոչ էլ ֆինանսապես։ Իսկ ե՞րբ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերություններ։ Հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն այն ժամանակ, երբ Թուրքիան Հայաստանի մեջ չտեսնի թշ նամու, չտեսնի մեր մեջ սպ առնալիք, քանի որ Հայաստանը դաշնակից է մի երկրի, որը Թուրքիայի թշ նամին է։

Որքան էլ Էրդողանը և Պուտինը միմյանց հետ սիրախաղերով զբաղվեն, ռուսն ու թուրքը պապենական թշ նամիներ են։ Թուրքիան Ռուսաստանն է ընկալում որպես սպ առնալիք իր երկրի անվտ անգությանը, իսկ Ռուսաստանը` Թուրքիային։ Եվ որքան էլ այս երկու երկրները ֆինանսապես իրար հետ սիրախաղի մեջ լինեն, դա միայն և միայն միմյանց զս պելու համար է։

Հարցրեք ցանկացած թուրքի, թե ինչու՞ են ատ ում հայերին։ Նրանք ձեզ կպատասխանեն` 《1915 թվականի պատ երազմի ժամանակ հայերը մեզ դա վաճանեցին և անցան մեր թշ նամու` ռուսի կողմը》։
Ժամանակին Ռուսաստանը թույլ չտվեց Հայաստանին բարիդրացիական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ (Հիշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը անգամ մեկնել էր Անկարա` Թուրքիայի նախագահ

Թուրգութ Օզալի թա ղմանը)։ Ինչու՞ թույլ չտվեց, որովհետև եթե այդ ժամանակ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեին, Ռուսաստանն այլևս չէր կարողանա իր սահմանապահներին տեղեկայելու ՀՀ արևմտյան սահմաններին։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Ռուսաստանը հաշվի է նստում Թուրքիայի հետ, և Պուտինի սիրախաղերը Էրդողանի հետ արդեն վտ անգ են

ներկայացնում Հայաստանի Հանրապետության անվտ անգությունը։ Ի՞նչ պետք է անենք մենք։ Իմ կարծիքով Հայաստանը պարտավոր է ուղիղ բանակցություններ սկսի Թուրքիայի հետ։ Այս պահին Թուրքիայի, որովհետև Ադրբեջանի պարագայում մի փոքր այլ է։ Իսկ ինչպե՞ս պետք է սկսենք երկխոսությունը։ Պարզ մարդկային շփումներից։ Թուրքիան այս պահին գտնվում է աղ ետի մեջ և

Հայաստաի ղեկավարը կարող է ցա վակցել հարևան երկրի ղեկավարին, անգամ օգնություն առաջարկել։ Համոզված եմ, որ Էրդողանն անպայման կընդունի Հայաստանի առաջարկը, և դրանից հետո Հայկական լո բբին ամբողջ աշխարհում պետք է տանի այդ քարոզչությունը, որ աշխարհի մամուլը խոսի, որ

Հայաստանն օգնության ձեռք է մեկնել Թուրքիային։
Պետք է հասկանանք, որ աշխարհի ոչ մի երկիր իր զի նվորին չի ուղարկի թուրքի դեմ կռ վելու հանուն հայի, այդ իսկ պատճառով Հայաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 խնդիրը պետք է լինի Թուրքիայի հետ ուղիղ երկխոսություն սկսելը՝ առանց միջնորդների։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *