Arevik El Sol ֆեյսբուքյան օգտատերը գրել է. Մի փոքր հատված մեր Հայկի մասին գրվող գրքից… Պատմում էՀայկի դասընկերուհին, Սյուզաննա Մկրտչյանը : — Ուզում եմ հիշել մի դեպք։ Ես Հայկենց դասարանում նորեկ էի, այն էլ իր ազգանունով` Մկրտչյան։ Դա Հայկին դուր չեր

գալիս։ Դե Հայկը շատ խելացի էր էլի եմ կրկնում և հորինել էր մի պատմություն, որը տարիներ շարունակ պատմում էր. «Ես Մկրտչյան եմ, իմ ազգանունը քոնից տարբերվում է, քանզի իմ նախնիները հասարակ մարդիկ չեն եղել։ Իմ նախնիները եղել են արքաներ, իմ պապիկի պապիկը թագավոր է եղել։ Իրենք ավելի հին տոհմ

են, քան Բագրատունիներն ու Արշակունիները։ Ես արքաների հետնորդ եմ»։ Հայկը էդ ամեն ինչը էնպիսի մեծ ոգևորությամբ էր պատմում, էնպիսի էնտ ուզիազմով և էներգիաով, որ չէիր կարող
չհավատալ։ Աչքերն այնպես էին փայլում, որ իր պատմությանը հավատում էին բոլորը։ Դե երեխաներ էինք և ես նույնպես հավատում էի այդ

պատմությանը և նե ղսրտում էի, որ ես հասարակ եմ։ Եվ ասեմ, մինչ այս վերջերս ես կարծում էի, որ դա հորինվածք չէ, այլ իրականություն։ Չգիտեմ հորինել է, թե ճշմարտություն է եղել պատմածը, բայց մեր նախնիների արժանի հետնորդ է Հայկը։ Եւ ինձ համար ինքն է արքա, ոչ թե իր նախնիները։ Հայկի անունը միշտ պետք է հիշվի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *