ԱՄՆ նախագահ Բայդենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն

ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զե րծ է կոռուպ ցիայից:
«Վերջին 3 տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: ԱՄՆ ուրախ է օգնել այս ջա նքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության

գործարկման և կոռու պցիոն ցանցերի դեմ պայք արի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:
Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժ վարին անվտա նգային մար տահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թ-ին Արցախի հակամար տության պատճառով: «ԱՄՆ-ն հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ

կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգր ավվել առարկայական բանակցություններում: ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռա զմագ երիներին ազատ արձակելու ջա նքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտ անգ վերադարձնել բոլոր գե րիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի

աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քն նարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը

ՀՀ-ի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա:
«Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խո րացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը։

Добавить комментарий