Արամ Գևորգյանը գրում է. Հովսեփյան Միքայելը Երևանից էր, Բժշկական համալսարանի ուսանող, ապագա սրտաբան ։ 2019 թվականի հունվարի 19-ին էր զո րակոչվել բանակ, Ջրականում (Ջեբրայիլ) էր ծառ այում, վաշ տի բուժակն էր ։ Սեպտեմբերի քսանյոթին առաջին մար տն ընդունեցին նրանք ։

Ջրականի դիր քերում էին, երբ սկսվեց պատ երազմը ։ Հոկտեմբերի 19-ին վի րավոր ընկերներին մար տի դաշտից դուրս բերելիս դի պուկահարի կրա կոցից ընկ նում է Միքայելը ։ Ծա ռայակիցները նահ անջի հրա ման են ստանում և Միքայելի մարմինը մնում է թշ նամու վերահսկողության տակ անցած տարածքում ։ Երեք ամիս անց միայն՝ հունվարին,

ԴՆԹ փորձաքն նությամբ հաստատվում է Միքայելի ինքնությունը… հունվարի 19-ին նա պիտի զո րացրվեր և տուն գար, շարունակեր իր կրթությունը և ապագա բժիշկ դառնար, բայց…։ Ընկերները նրա մասին նրա անունից մի ֆիլմ են նկարել, որը կտեղադրեմ մեկնաբանություններում, անպայման դիտեք։ Վերջին հատվածը մեջբերեմ, էնքան

ազդեցիկ ա… «…Ես փոքր էի, մամայի հետ երթուղային էինք նստել, պիտի մար զադպրոց գնայինք։ Մաման վարորդին ասաց՝ «կանգառում կպահեք», բայց վարորդը չգիտեմ, չլսեց, թե ինչ, կանգառից ահագին հեռու նոր կանգնեց ։ Մաման ասաց՝ «տն աշեն, տարար, Երուսաղեմի դուռը հասցրեցիր»… Չգիտեմ էլ ինչի էս պատմությունն

եկավ մտքիս, երևի, որովհետև Երուսաղեմի դռանն էինք հասել… բոլորով… տղերքով ։ Երկնքում բանակ է հավաքվել, մամ ։ Այստեղ բոլորս տանն ենք և երբեք չենք պար տվելու և չենք հի վանդանալու ։ Դե գիտես, հայտնի բժիշկ եմ…» ։ Օգոստոսի հինգին Միքայելի ծննդյան օրն էր ։ Նա կդառնար քսանմեկ տարեկան ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *