«Մատիս համարը 15․5 ա, սպասում եմ՝ մատանիով»: Էս նախադասությունը կարդալիս պատ երազմի ընթացքում Անիի ու Գրիշայի յուրօրինակ սիրո պատմությունն ենք միանգամից վերհիշում: Այս նամակն Անին էր գրել ու ուղարկել առաջ նագիծ, որի հասցեատերն էլ դարձավ Անիին անծանոթ Գրիշա Մովսիսյանը, այս մասին հայտնում է

Lurer.com- ը: Գրիշան 1-ին իսկ հնարավորության ժամանակ գտավ նամակի տիրոջը՝ Անիին ու արդեն ծա ռայությունից հետո սկսեց քայլեր անել՝ նրա սիրտը նվաճելու, ինչն էլ հերոսի մոտ հաջողվեց: Զույգը հուլիսի քսանվեցին թևակոխեց հարաբերությունների նոր շրջան՝ Անին ու Գրիշան նշանադրվեցին: Անիի ծննդյան օրը՝ հուլիսի քսանվեցին, Գրիշա

Մովսիսյանը ամուսնության առաջարկ արեց սիրելիին, ինչին էլ ի պատասխան՝ Անին ասաց, որ համաձայն է: Երջանիկ զույգը, հաղթահարելով շատ խոչընդոտներ ու դժ վարություններ, անհամբեր սպասում է իրենց ամուսնությանը: Երևանի պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսում սովորող ուսանողուհի, 18 տարեկան Անի Ասատրյանը արցախյան պատ երազմի օրերին շատ

այլ աղջիկների նման որոշել էր նամակ ուղարկել հայրենիքին պաշտ պան կանգնող անծանոթ զինվորներից մեկին՝ քաջալերելու նպատակով։ Ճիշտ է, Անի Ասատրյանի բարեմաղթանքը անկեղծ էր, սակայն և նա այնքան էլ լուրջ չէր վերավերվում այդ ամեն ինչին. «Ի սկզբանե չեմ ցանկացել գրել, հետո ասացի՝ գրեմ, մեկ է, ոչ փնտրելու են ու ոչ գտնելու, այսքան

նամակներ գրողներ կան, հո հենց իմը չփնտրեցի՞ն»,- հենց էս մտքով էլ Անի Ասատրյանը ուղարկեց իր նամակը առաջ նագիծ: Անին որքան բարի էր գտնվել իր մատի համարը տալով, էնքան էլ դա ժան՝ հեռախոսահամարը կիսատ գրելով. «Հեռախոսահամարիս վերջին երեք թիվը էդպես էլ չգրեցի: Արկղի մեջ, որտեղ իմ նամակն է եղել,

կային նաև գրեթե 20 ուրիշ նամակներ։ Արկղը ուղարկելուց 4֊5 օր հետո առավոտյան ընկերուհիներս զանգում են ինձ և ասում, թե ուսանողական խորհրդի էջով ինձ են փնտրում»,- սիրով վերհիշում է Անի Ասատրյանը: Անին, թեև այնքան էլ չէր հավատում ընկերների ասածին, այնուամենայնիվ մտավ ուսանողական

խորհրդի ֆեսյբուքյան էջ. «Արթնացա, մտա էլեկտրոնային հաշիվներս ու տեսնեմ, որ մեծ ալիքով տարածվել է իմ գրած նամակը տարբեր օգտատերերի էջերով ու որ ամենազարմանալին էր, իրոք փնտրում էին ինձ: Ինձ համար շար անսպասելի է եղել այս ամեն ինչը, քանզի շանսը 1/20 է եղել, որ ինձ են փնտրելու»,- ասում է Անին:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *