Կառավարությունը հունվարի 27-ին որոշում է ընդունել փոփոխություն կատարել 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ, որի համաձայն նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10 ներդ րված դրամական ավանդների դիմաց փոխհա տուցում
ստանալու իրավունք ունեն նախկին ԽՍՀՄ

խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993-ի հունիսի 10 ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդ ներդ րած, 1938 թվականի դեկտեմբերի 31 ներառյալ ծնված քաղաքացիները։ Նախկինում ավանդների փոխհա տուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թվականի դեկտեմբերի 31 ներառյալ ծնված քաղաքացիները։ Համաձայն «2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ

օրենքի ութերրորդ հավելվածի 4-րդ կետի փոխհա տուցման տրամադրումն իրականացվում է ըստ ստորև բերված սանդղակի. Ավանդի փողի չափը (խորհրդային ռուբլով)` տրամադրվող փոխհա տուցման գումարը (ՀՀ դրամով)՝ 1000- ից ոչ ավելի՝ ավանդի գումարը X 84, 1001-ից մինչ 3 հազարը (ներառյալ)՝ 84000+(ավանդի 1000 խորհրդային

ռուբլին գերազանցող գումարը X 29.4), 3001-ից մինչ 5 հազարը (ներառյալ)՝ 142800+(ավանդի 3 հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 16.8), 5001-ից մինչև 10 հազար (ներառյալ)՝ 176400+(ավանդի 5 հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 8), 10000-ից ավելի՝ 216400+(ավանդի 10 հազար խորհրդային ռուբլին գերազանցող գումարը X 4)։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *