Բակուր Մելքոնյանը գրում է. Մտա ընկերոջս սրճարան թեյ խմելու, մարդ պեռք է գար հանդիպման, շուտ էի հասել ես : Սրճարանի աշխատակցուհին մի անկյունում կանգնած ինչ որ բան էր կարդում հեռախոսով: Էնքան էր տարված, ինձ չնկատեց: Ասում եմ ներ ողություն, ինձ կսպասարկե՞ք: Աշխատակցուհին կներեք ասելով

հայացքն ինձ ուղղեց : Մեկ էլ տեսնեմ դեմքին ժպիտ եկավ : Ասում ա. Նորից կներեք, ֆեյսբուք էի մտել և շարունակում ա ժպտալ: Ես էլ որպես բիզնեսմեն և սրտաց ավ ընկեր, ասի ընկերոջս օգուտ տամ, մի թեթև խրատ տամ իր աշխատակցուհուն: Ասում եմ. հարգելիս, սակայն կարծում եմ չարժե աշխատանքային ժամին ֆեյսբուք մտնել, հաճախորդը ավելի կարևոր է: Երիտասարդ

աղջիկը ավելի լայն ժպտալով, սակայն արդեն մի տեսակ նե րողամիտ ձայնով ասում ա. բայց ախր ձեր փոստն էի կարդում և հիմա ձեզ լիքը դրական էներգիայով կսպասարկեմ։ Էնքան անկեղծ և համով ասեց, որ ուզում էի ասեի, տո շատ լավ էլ անում էիր, հաճախորդի հերն էլ անի ծած, բա կարևորը իմ փոստերն են, էն էլ մեջիս բիզնեսմենը մի կերպ խե ղդեց մեջիս բլոգերին ու ես արտաբերեցի

անհրաժեշտ ճիշտ բառերը. սիրուն ջան, սակայն ամեն դեպքում ճիշտը աշխատանքային ժամին հաճախորդին սպասարկելն ա։ Ասեց. շատ լավ: Էնքան վստահ ասեց, որ նույնիսկ մի պահ ես էլ հավատացի: Հիմա ինչ ա ասածս , որ եթե մի տեղ եք մտնում, կապ չունի ուր՝ սրճարան, խանութ, օֆիս…ու աշխատակցուհին հանկարծ ձեզ չի

տեսնում, քանի որ հեռախոսի «մեջ ա», շատ մի նե ղվեք, բա կարողա իմ փոստերն ա կարդում և որ մի հատ դիմեք, ձեզ նոր եռա նդով և լիքը դրական էներգիայով կսպասարկի։ Մեկս մեկի հանդեպ ներ ողամտությամբ ու բարությամբ լի շաբաթվա ավարտ եմ մաղթում բոլորիս։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *