Factor TV–ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ – Հայ-ադրբեջանական սահմանին շարունակվում մի ջադեպերը: Մի քանի օր առաջ կրկին եղել են մի ջադեպեր հայ-ադրբեջանական սահմանին, կարծես թե չի դադարում այդ ընթացքը, դա Ադրբեջանի ռազ մական

դիվանագիտությո՞ւնն է ՀՀ-ի նկատմամբ, և հետաքրքիր է և հանուն ինչի՞: -Ես կասեմ, որ Ոչ միայն ռազ մական, այլև քաղաքական պահով դիվանագիտական քայլ է, որը հաշվարկելը, կարծում եմ, բարդ չէ, քանզի խնդիրը հետևյալն է կայանում. ընտրությունների ժամանակ Ադրբեջանը պարզապես ստի պված էր ռազ մական պահով դադար վերցնել, որովհետև կարգն է այդ կերպ,

ընտրությունների ժամանակ չեն մի ջամտում, աշխարհն է զգուշացնում է, որ այդ ժամանակ չի կարելի: Այդ ժամանակ, երբ ռազ մական առումով դադար էր, քաղաքական գործընթացներ եղան․ Ամերիկան, Եվրոպան Ղարաբաղի կարգավիճակի և խնդրի լուծման վերաբերյալ տեսակետներ հայտնեցին, այդ ընթացքում նաև Ադրբեջանի նախագահը՝ Ալիևը Շուշի հրավիրեց իր պետությունում ներկայացված

տարբեր պետությունների դեսպանների ու Մինսկի խմբի անդամ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները չգնացին Շուշի: Իսկ դա ուղիղ ազդանշան էր Ադրբեջանին, որ աշխարհը չի համարում, որ Լեռնային Ղարաբաղի տարածք գոյություն չունի ու որ Լեռնային Ղարաբաղի հարց չկա։ Ալիևը ասում է, որ ԼՂ-ի խնդիր չկա, այն լուծված է և հասել է խաղաղության, ու այդ պահով

մտածված և ճշգրիտ քայլեր է անում: Նա Անում է քայլեր, որոնց դեպքում դու մոռանում ես ԼՂ-ն ու խոսում ես ՀՀ-ից, ՀՀ-ի սահմաններից: Նույնիսկ հայկական լրատվական դաշտում արդեն ամեն հարցազրույց սկսում են ՀՀ-ի սահմաններին կատարվող գործընթացների մասին հարցից ու ոչ թե ԼՂ-ի մասին, այսինքն՝ նա

խնդիրը տեղափոխել է ՀՀ-Ադրբեջան դաշտ, աշխարհին նա ասում է, որ ԼՂ-ի խնդիր չկա, դեռ հարց ունեմ ՀՀ-ի հետ, ու այս տակտիկան է շարունակում: Շատ լավ կլիներ, որ 1994 թվականին, երբ Հայաստանը հաղթել էր, Հայաստանի իշխանությունները անեին այս նույն քայլերը: Առավել մանրամասն կարող եք դիտել ստորև տեղադրված տեսանյութում.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *