Վահե Աղաջանյանը գրում է. Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է Ռուսաստանը զի նում Հայաստանին և նա ակնկալում է, որ Ռուսաստանը կդ ադարեցնի սպ առազի նություն մատակարարել ՀՀ զի նված ուժերին։ Ալիևը նաև նշել է, որ ռուս խաղաղապահները միայն ժամանակավոր են գտնվում Ադրբեջանի տարածքում

(նկատի ունի Ղարաբաղը)։ Միամտություն կլինի կարծել, թե Ալիևի այս խոսքերն ուղղված են հայ լսարանին կամ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը։ Դրանք, ինչպես նաև այս հայտարարությանը նախորդած մի շարք քայլեր` սր ացումներ սահմանին և այլն, ուղղված են Ռուսաստանին ու պարունակում են հատուկ մե սիջ։

Ադրբեջանի համար Ռուսաստանը դարձել է անկանխ ատեսելի։ Ակնհայտ է, որ պատ երազմի ավարտից հետո Ադրբեջանին պետք է տրվեին բաներ, որոնք դեռևս չեն տրվում, Ռուսաստանը համառորեն շարունակում է չլուծել տարածաշրջանում ճանապարհների ապաշր ջափակման, դեմ ար կացիայի և դել իմիտացիայի հարցերը, իսկ եթե ավելի ուղիղ խոսենք, ապա Ռուսաստանը հրա

ժարվում է Ադրբեջանին տրամադրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը և այդ ընթացքում սկսում է զի նել Հայաստանին, ինչը, միանշանակ, չի մտնում Ադրբեջանի ծրագրերի մեջ, ինչի մասին էլ հենց խոսեց Ալիևը։ Պատ երազմի ավարտից հետո Հայաստան ժամանեց Ռուսաստանի Դաշնության պաշ տպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Երևանում հայտարարեց, որ ինքը ՌԴ-ի անունից այստեղ է եկել մեծ ծրագրով։ Այնուհետև

Ռուսաստանի քաղաքականությունից և ծրագրերից առավել խո րատեղյակ ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ոչ ոք չգիտի, թե ինչ ծրագիր ունեն ռուսներն այս տարածաշրջանի հետ կապված` ակնարկելով, որ ռուսական կայսրությունն ամենևին մտադիր չէ Անդրկովկասը հան ձնել Թուրքիային և Ռուսաստանի հետագա քայլերը պետք է դիտարկել այդ տրամաբանության մեջ։ Տեր-Պետրոսյանը, որը շատ ջերմ

հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ ու գիտի ռուսների ծրագրի մասին, նաև ակնարկեց, որ Ռուսաստանը չի հեռանալու Արցախից, ինչը ևս չի մտնում Ադրբեջանի նախագահի ծրագրերի մեջ։ Ռուսաստանի ծրագրի մասին շատ լավ գիտի նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, դրա համար էլ ամեն գնով ձգ տում էր գալ իշխանության։ Ռուսաստանի ծրագրի մասին շատ լավ գիտի նաև Հայաստանի

Հանրապետության վարչապետ Փաշինյանը, դրա համար էլ ամեն գնով մնաց իշխանության։ Ի վերջո, մեզանից ոչ ոք չգիտի, թե փակ դռների ետևում ինչ են խոսում և քն նարկում Փաշինյանը և Պուտինը։ Ժամանակն աշխատում է ՀՀ-ի օգտին։ Պետք է լինել համբերատար, պետք է լինել լավատես, պետք է շատ արագ հաղթահարել հետպատ երազմյա սթ րեսը, չտա ռապել պար տության բար դույթով ու շարժվել առաջ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *