Դավիթ Գրիգորյանը գրում է. Եռաբլուրն է
Շնչող հողն անշունչ բետոնով և ամուր երկաթով ծածկվող Եռաբլուրը։ Այս թեման շատ ցա վոտ է 1-ին հերթին հերոսածին ծնողների համար։ Այո, գուցե գե ոլոգիական խնդիրներ կան, գուցե այս ամենը արվում է հանուն ամրության և այլն։ Սակայն տղերքի շի րիմների գլխավերևում հաստաբուն և

հզոր ծառեր պետք է աճեին, իրենց պես ամուր, հպարտ և կանգուն, խորն արմատներով և կենսատու։ Բետոնը սպ անում է հողը, կան խում է աճը, խեղ դում է կանաչը, զր կում է հողը ջրից, հերոսներին՝ արևից։ Մենք այդպես էլ չհասկացանք, որ բազմահարկ շենքի հիմքի չափ բետոն լցնելով չի, որ պետք է ցույց տանք մեր վերաբերմունքը մեր մար տիրոսված եղբայներին։ Հողը ծա նրացնելով չի, որ խոնարհում պիտի բերենք նրանց շիր իմներին։

Նրանք հերոսական կյանք են ապրել և հիմա էլ կարծես ավելի մեծ ծա նրություն ենք դնում իրենց վրա, կտ րում մեր ճանապարհն իրենց և իրենցը՝ մեզ։ Մենք, ի վերջո, շունչ ենք առնում հողից, իրե՛նց հողից։ Ես գուցե չեմ հասկանա և տա Աստված, երբեք չհասկանամ և զգամ այն, ինչ զգացել և զգում են հերոսածին ծնողները, սակայն

գրեթե վստահ եմ, որ նրանք նույնպես Եռաբլուր մտնելիս կուզենային նստել իրենց զավակների անվամբ մի մեծ ծառի տակ։ Ես գրեթե վստահ եմ, որ հետագայում ամեն անգամ ճանապարհով անցնելիս և հեռվից տղեքի հողից վեր խո յացող անտառին նայելիս վստահ են լինելու, որ նրանք

ապրում են։ Վերջապես, Եռաբլուրը ոչ բնավ հա նգչող, այլ ապրող կյանքների օջախ պետք է դառնա։ Որպես հայ, ես կցանկանայի ամեն հերոս տղայի անվամբ մի ծառ տնկվեր ամեն շի րիմին, խնամվեր պատ շաճ և դառնար կյանք, ոչ թե ց ավ խորհրդանշող մի անտառ։ Հողը թեթև լինի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *