Ես կցանկանայի հրավիրել Ալիևի ուշադրությունը այն փաստի վրա, որ … Ռուսաստանի կո շտ պատասխանը Ալիևի հայտարարությանը։ Ռուսաստանի ԱԳՆ պաշ տոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպ ազրույցի ընթացքում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ

Ալիևի թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարությանը։ «Լեռնային Ղարաբաղի խնդիրը գտնվում է ՌԴ մշտական ուշադրության կենտրոնում : Ռուսաստանի կողմից զե նքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է ։ Մենք շատ ենք լսում այդ մասին , սակայն ես կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք

հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ , ու մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշ ռության պահպանման անհրաժեշտությունը:» , – ասել է Մարիա Զախարովան: Հիշեցնենք , որ օրեր առաջ թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր , որ նա հույս ունի Ռուսաստանի Դաշնությունը չի զի նի Հայաստանին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *