Սոնա Մանուկյանը գրում է. 17.08.2021…12։13
Ընկերս երկնային Ծնունդդ … Եկել եմ նստել, շնորհավորել, խոսել քեզ հետ, սակայն ես սենց չէի պատկերացնում քո ծնունդը …. Չէի պատկերացնում որ կգամ փոքրիկ տորթիկով և մոմով կնստեմ կողքիդ կխոսեմ, սակայն չեմ լսի բառերդ, խոսելդ, ծիծաղդ և քո փայլուն աչուկները

միայն նկարով և պատկերով կտեսնեմ… Ընկերս, հարազատս, ախպերս, բարեկամս, իմ ամենա ամենա թանկս պետքա հիմա դու ոչ թե երկնային այլ երկրային ծնունդդ նշեիր…պետքա շատ բանա պետք, սակայն էս անարդար կյանքը…ախ անար դար կյանքը… Միխս գիտեմ դու ընկերներիդ հետ, մեր տղերքի հետ հիմա ծնունդդ նշել ես, և դու հիմա ամենա լավ և լուսավոր տեղում ես մեր հր եշտակ դու Աստծո մոտ ես, արդարության մոտ…
Միխ կուզեի շնորհավորել, բարեմա ղթանքներ ասել «» առողջ, հաջողակ, լուսավոր ապագա, միշտ փայլող աչուկներ և լիքը այլ բաներ, սակայն

երկնային խաղաղությունից և քո հանգստությունից, բացի ավել բան չկարողացա…մի պահ անգամ չգիտեի ինչ ասել… կար քեզ տեսնելու, գրկելու, շնորհավորելու ցանկություն… սակայն գրկել եմ պատկերդ շնորհավորել նայել լուսավոր հայացքիդ և ասել որ մի օր էլի բոլորով կնշենք ծնունդդ…կգա այդ օրը գիտեմ կգանք կգրկենք, կշնորհավորենք և միասին կնշենք հարազատս… Շնորհավոր ծնունդդ իմ երկրային հր եշտակ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *