Նաիրի Հոխիկյանը գրում է. ԱԺ-ում «շիշ բռ նող» մականունով տղայի վրա շիշ շպր տելն, իհարկե, սխալ էր, մանավանդ երբ դա անում է գեներալը։
Բայց ես ուզում եմ պատմել մի իրականության մասին, որի շնորհիվ 1000- ավոր հայ զի նվորների, այդ թվում այս տեքստը կարդացող շատ ծնողների

զավակների կյանքեր փրկվեցին 2016-2020 թթ. ժամանակ։ 2016 թվականի ապրիլյան պատ երազմից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հաղորդում սարքեցի առաջ նագծի խնդիրների մասին։ Եթեր գնալուց հետո ինձ զանգեց Արամ Եդիգարյան անունով գիտնական’ նշելով, որ իր ընկերությունը ստեղծել է սահմանային դիտարկման տեսախցիկներ, որոնք միանգամից 3

գործառույթ ունեն’ գիշերային տեսանելիություն, ջերմատեսիլ և հեռադիտակ։ Այդ սարքերը տեղադրվում են առաջ նագծից 3-4կմ հետ ու կարող են հաջողությամբ դի տարկել թշ նամու տեղաշարժը օրվա ցանկացած ժամին ու ցանկացած եղանակային պայմաններում։ Արամի ստեղծած սարքը նկարեցինք, հաղորդումը եթեր գնաց 2016 թվականի մայիսի քսանին’ Հայաստանի

Հանրապետության ՊՆ-ին կոչ անելով ձեռք բերել այդ սարքերը և փրկել հայ զի նվորի կյանքը։ Մայիսի քսաներկուսին ես գործուղվեցի ՌԴ Անապա քաղաք’նկարահանումների։ Վերադարձին ինձ զանգեց Արամն ու հայտնեց, որ իր հետ կապվել է պաշ տպանության նախարար Սեյրան Օհանյանը և ցանկացել մանրամասներ իմանալ հայկական

արտադրության առաջն ագծի դիտարկման սարքի մասին։ Արամը հանդիպել էր Սեյրան Օհանյանի հետ։ Թե ինչ էր եղել հետո, պայմանավորվեցի՞ն արդյոք հայկական ընկերությունն ու ՊՆ-ն, թե՞ պետությունը պայմանագիր կնքեց այլ ընկերությունների հետ, չեմ մանրամասնի, սակայն ամիսներ անց ՀՀ և Արցախի առաջ նագծի մեծ մասում տեղադրվեցին դի տարկման սարքեր’

ապահովագրելով հայ զի նվորին թշ նամու դի վերսիոն գործողություններից և փրկելով հազարավոր կյանքեր։ Այս դրվագի մասին տեղեկացեք մարդկանց հայհ ոյելուց առաջ։ Սեյրան Օհանյանի հետ երբևէ ծանոթ չեմ եղել, սակայն սեփական փորձով գիտեմ, որ նրա շնորհիվ առաջն ագծի ողջ երկայնքով տեղադրվեցին դի տարկման սարքեր, և հայ դի րքապահ զի նվորի համար թշ նամու յուրաքանչյուր գործողություն դարձավ տեսանելի ու վերահսկելի։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *