Երեսունհինգամյա Նանար Բաբայանը 44-օրյա պատ երազմի ժամանակ կոր ցրել է ամուսնուն ու հարազատ եղբորը։ Հոկտեմբերի տասին ստացել է եղբոր՝ 30-ամյա Գևորգ Բաբայանի մա հվան բո թը, 4 օր անց՝ ամուսնու՝ 37-ամյա Գրիգոր Հարությունյանի։ «Ամուսնուս ասեցի՝ եղբայրս իր պարտականությունն անում ա, Աստված չանի՝ իր հետ մի բան պատահի, դու մեզ հետ մնա, որ

կարողանաս հա՛մ մեզ պահես, հա՛մ եղբորս ընտանիքին… Չլսեց, ինքն էլ գնաց»,- պատմում է կինը և կս կիծով հիշում, որ հոկտեմբերի տասին, երբ ամուսինը մեկնում էր դի րքեր, ինքն արդեն ստանում է եղբոր զո հվելու գու յժը։ «Հոկտեմբերի տասին որ ամուսինս զանգեց, ասեց՝ գնում եմ, տանում են Գորիս, անհասանելի կլինեմ: Ասեցի՝

լավ, հաջող, հինգ րոպե հետո զանգեցին և ասեցին, որ իմ եղբայրը զո հվել ա։ Էդ պահին ես զանգեցի ամուսնուս, որ ասեի՝ մի՛ գնա, եղբայրս զո հվել ա, ինքն արդեն անհասանելի էր»,- հուզվում է Նանարը։ Հոկտեմբերի տասնչորսին թե ժ մար տերում զո հվում է նաև Նանարի ամուսինը։ «Շատ վա տ տարա, շատ դա ժան է»,- ասում է Նանարը։

Նանարի եղբայրը՝ ավագ սերժանտ Գևորգ Բաբայանը, ծա ռայել է հատուկ նշանակության ջո կատում, ամուսինը՝ Գրիգոր Հարությունյանը զի նվորական չի եղել, աշխատել է ավտոպահեստամասերի խանութում: Նանարն ասում է, որ ամուսինը հեռու էր բանակից, և ոչ մեկը չէր

պատկերացնում, որ պատ երազմի լուրը իմանալուն պես կգնար և կկամավորագրվեր: «Հարցրեցի՝ խի՞ ես կամավորագրվել, պատասխանեց՝ տանը նստեմ, որ թուրքը գա մտնի իմ տո՞ւն։ Ասեց՝ ես չեմ կարա Գևորգին մենակ թողնեմ։ Ինքը որ ասեց՝ գնում եմ կռ իվ, ես հենց էդ օրն եմ կոր ցրել իմ ամուսնուն, քանի որ ես Ղարաբաղից եմ, ես պա տերազմ

տեսած եմ, ինքը՝ Երևանից: Ես գիտեի, որ մանավանդ էս պատ երազմից հետ չի գա, ինքը կապված չէր բանակի հետ, պատկերացնում չուներ՝ ինչ ա լինելու»,- հուզվում է կինը։ Նանարի ամուսինը պատ երազմի ժամանակ կռ վել է Հադրութի «Թութակներ» տեղամասում, զո հվել է սն արյադի հար վածից, եղբայրը Հադրութ քաղաքում է կռ վի բռ նվել հակա ռակորդի հետ և զո հվել հրա

զենային վիր ավորումից։ «Հոկտեմբերի տասին, որ արդեն թուրքերը մտել էին Հադրութ, հատուկ ջո կատայիններին ուղարկել են Հադրութ: Ճանապարհին թուրքերը կռ իվ են սկսել, իրանք ավտոյով են եղել, 2 հոգի ըն կել են, պի կապի հետևի մասում են եղել, ախպերս մեջն ա էղել մի քանիսի հետ, պուլ յան եկել, բր ոնեժիլետի միջով պոչկի մեջ ա անցել։
Եղբայրս մա հացել ա։ Իրեն տարել-թաք ցրել են ցորենի ամբարում, քանի որ չեն կարողացել հանել,

մտածել են՝ հետ գան և բերեն, բայց էդ օրվանից Հադրութը ադրբեջանցիների վերահսկողության տակ էր, չկարողացան հետ գնալ, Ադրբեջանը ոչ մի ձև չէր թողնում էդտեղ մտնեին։ Չորս ամիս անց որ թողեցին, եղբորս ընկերները, որ իրան դրել էին ցորենի ամբարում, գնացել-տեսել են, որ էնտեղ չի։
Պարզվել ա՝ թուրքերը 30 հոգու դ ի հավաքել, փոս են փո րել և դրել փոսի մեջ։ Իրանք էլ փոսը քան

դել են, երեսուն հոգու հանել են, իմ եղբորը իրա հագուստից ճանաչել ա ջո կատի ընկերներից մեկը։ Զո հվելուց հետո հինգ ամիս անց գտանք իմ եղբորը և հողին հան ձնեցինք: Ամուսնուս լուրը ստացանք հոկտեմբերի տասնութին, բայց տասնչորսին էր զո հվել»,- պատմում է կինը։
Նանարն ասում է՝ մինչ պատ երազմը երջանիկ ապրում էին, ամուսինը շատ հոգատար և անչափ

ուշադիր էր, եղբայրը՝ միշտ ամեն հարցով աջակցող։ Պատ երազմը միանգամից խլ եց իր կյանքի երկու կարևոր մարդկանց։ «Հիմա ո՞նց պիտի լինեմ, շատ վա տ։ Իմ կո րուստը շատ մեծ է»,- հուզմունքով ընդգծում է Նանարը։ Նանարն ասում է, որ հիշում է ամուսնու հետ անցկացրած ամեն վայրկյանը, այնքան հագեցած են եղել օրերը, որ այդ մասին հիշողությունները մինչև կյանքի վերջը կբավարարեն:

«Ամեն երեկո գործից հետո ամուսինս գալիս էր, ընթրիք էր անում, տղե՛ս, հավաքվի, գնում ենք ման գանք, իմ նկատմամբ շատ հոգատար էր, անպայման ծաղիկներ էր նվիրում, չնայած ես ծաղիկներ չէի սիրում, բայց ինձ միշտ ծաղիկ էր բերում: Հիմա էդ հու շերով եմ ապրում։
Եղբայրս էլ ամուսնացած էր, 1,9 ամսական տղա ունի, եղբայրս շատ խի ստ էր, աշխատող,

հոգատար հայր, ամեն հարցում մեջքիս կանգնած էր, ընկերասեր էր, բարի սիրտ ուներ»,- ասում է Նանարը։ Նանարն ասում է, որ մտքով չէր անցնի, որ 2020-ի ընթացքում միանգամից կկոր ցնի ընտանեկան երջանկությունը, սակայն հիմա փորձում է ապրել հանուն երեխաների՝ 7-ամյա Լևոնի և 1,3 տարեկան Գերմանի. «Իրանք ինձ են նայում, ուզում են ժպիտս տեսնեն, փորձում եմ ուժեղ լինել, որ իրանք չզգան հոր բացակայությունը»։
Արփինե Արզումանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *