Քառասունչորսօրյա պատ երազմի ժամանակ Ջրականում թե ժ մար տերին մասնակցելուց հետո 38-ամյա Անդրանիկ Շահնազարյանը, երբ տուն վերադարձավ, ընտանիքը մեծ երջանկություն ապրեց՝ կարծելով, թե դժ վար և ծա նր օրերն արդեն մնացել են անցյալում։ Բայց ընտանիքի անդամները և հարազատները չէին պատկերացնում, որ հրադ ադարից շաբաթներ անց Անդրանիկին ջո կատի հետ

կրկին կկանչեն դի րքեր, որտեղ դեկտեմբերի տասնմեկին հակ առակորդը հար ձակում կգործի, և Անդրանիկ Շահնազարյանը 8 զի նակից ընկերների հետ հակ առակորդի դեմ պայ քար մղ ելիս կզ ոհվի։
«Նոյեմբերի քսանվեցին ամուսնուս կանչեցին զո րամասից, ասեցին՝ այս անգամ հերթափոխ պետք է իրականացնեն Լաչինում։ Ամուսինս ինձ

հանգստացնում էր, ասում էր՝ Նին ջան, ոչ մի վա խենալու բան չկա, հինգ օրով ենք գնում, ռուս խաղաղապահները կանգնած են։ Այսպես ամուսինս իր ջո կով մեկնեց ԱՀ , սակայն Լաչինի փոխարեն տղաներին տանում են Հադրութ՝ մասնակցելու Հին Թաղերի և Խծաբերդի պաշ տպանությանը։ Հայերի վերահ սկողության տակ էին գյուղերը, սակայն

ամբողջությամբ թուրքերի կողմից շրջափ ակված։ Ամուսինս և մյուսները եղել են շրջափ ակման մեջ, որ հարցնում էի՝ որտե՞ղ ես, ասում էր՝ Նին ջան, չգիտեմ, գյուղի անունն էլ չգիտեմ, ստեղ ենք, մի քանի օր լավ մնացեք, կգանք»,- հուզվում է կինը։ Սպասման և անորոշությամբ մեջ դեկտեմբերի տասնմեկին Նինան ուրախություն է ապրում, երբ ամուսինը զանգում է և ասում, որ հերթափոխն

ավարտվում է, ու հաջորդ օրն արդեն տուն կվերադառնան: «Ասեց՝ Նին, վաղը իջնելու ենք… Ո՜նց էինք ուրախացել, սպասում էինք, որ մեր պապան տուն ա գալու, ասում էի՝ երեխեք, էս գիշերն էլ քնենք, առավոտը մեր պապան կգա։ Առավոտյան աշխատանքի գնացի, մի պահ բացեցի Ֆեյսբուքը, տեսնեմ՝ կռ իվ ա եղել, և ես չգիտեի ամուսնուս տեղը, չգիտեի՝ որ գյուղում ա, որ մասում

ա։ Անհան գստացա, անհամբեր սպասում էի, որ զանգի, բայց զանգ չեղավ…»- ասում է Նինան և հուզվում։ Հաջորդ օրն առավոտյան Նինան ընտանիքի անդամների հետ որոշում է գնալ զո րամաս և հետաքրքրվել՝ որևէ տեղեկություն ունե՞ն տղաներից, բայց տնից դուրս գալուց առաջ ամուսնու հեռախոսահամարից նամակ է ստանում՝ սա լամ։ «Առաջին բանը, որ մտածեցի՝ գե րի ա ըն

կել, և չեմ հիշում՝ ինչ կատարվեց հետս: Չորս կողմից բոլորը հանգստացնում էին, ասում էին՝ բանակցում են ռուսի հետ, հեսա Անդոն կիջնի։ Ասում էին՝ հեսա բերում են, հեսա իջնում են։ Չէին ասում, որ ոչ թե իջնում են, այլ իջացնում են»,- կրկին հուզվում է կինը և ասում, որ դեպքից միայն վեց օր անց՝ դեկտեմբերի տասնյոթին է իմացել, որ ամուսինը և զի նակից ընկերները հակ առակորդի

դեմ մինչև վերջին փամփ ուշտը կռ իվ են մղ ել և զո հվել։ «9 տղաների մարմինները գտել են կողք կողքի։ Ամսի տասնմեկի երեկոյան, որ էս կռ իվը սկսվել ա, ամուսինս՝ որպես դասակի հրամ անատար, կապ ա պահպանել իրանց հրամ անատարության հետ, ասել ա՝ ի՞նչ ենք անում, եկել են: Ասել են՝ ոչ մի բան, դուք ձեր դի րքում հանգիստ դի րքն եք պահում, ձեզ առավոտյան

անվն աս կիջացնենք: Գիշերվանից մինչև հաջորդ օրը ժամը 2-ը հերոսական կռ իվ են տվել թուրք հատուկ ջո կատայինների հետ։ Իրենց հրամ անատարությունն էլ շատ լավ գիտի, իջնողներն էլ են պատմել, ասում են՝ մենք տեսանք, որ էնտեղ կռ իվ ա, տղերքը կռ իվ են անում, և, տեսնելով հանդերձ, ոչ ոք օգնության չի գնացել։ Ամուսինս զանգել ա, ասել՝ եթե չեք գալիս, գոնե զե նք ուղարկեք, զե նքը վերջանում ա… Զե նք էլ չեն

ուղարկել, թողել են շրջափ ակման մեջ, կռ իվ են տվել՝ մա հը աչքերի առաջ»,- պատմում է Նինան։
Նինան ասում է՝ ծա նր է գիտակցել տեղի ունեցածը, հաշտվել իրականության հետ և հասկանալ, որ ամուսինն այլևս ողջ չէ. «Չէի սպասում, որ էդպիսի բան կլինի, որ կգային կասեին, որ պիտի հասկանաս, ընդունես, որ քո ամուսինը հերոս ա, որ ինքը գիտակցված կռ վել ա, որ գե րի չըն կնի, գերադասել ա կռ վի, քան թե գե րի ըն կնի»։

Անդրանիկ Շահնազարյանը ավարտել է Երևանի պետական գյուղատնտեսական ակադեմիան։ Բանակում լավ ծառ այության համար ստացել է ավագ լեյտենանտի կոչում, բայց զի նվորական ծառ այությամբ հետագայում չի հետաքրքրվել։ Աշխատել է վարկային կազմակերպությունում՝ լինելով առաջատար վարկային մասնագետ։ 2004-ին Նինա

Հովհաննիսյանի հետ ընտանիք է կազմել ու 3 երեխա ունեցել՝ 16-ամյա Միլենան, 12-ամյա Լևոնը և 3-ամյա Նարեն։ «Ես որ մեկ-մեկ նստում եմ և գիտակցում եմ՝ ինչ պապա ենք կոր ցրել, ինչ ամուսին եմ կոր ցել՝ խելացի էր, ամեն բնագավառում փայլում էր իր գիտելիքով, իր նվիրվածությամբ ընտանիքին, քիչ է մնում խել ագարվեմ»,- ասում է Նինան։ Ար ցունքները

կոկորդում խե ղդելով՝ Նինան նշում է, որ կարոտը մեծ է, ցա վը՝ աննկարագրելի։ «Մենք շատ աչքի ըն կնող զույգ ենք եղել, բոլորն ուզել են մեզ նմանվել, էս դեպքից հետո էլ ովքեր նայում են մեր նկարները, ասում են՝ չկա մի նկար, որտեղ Անդրանիկը Նինային փաթաթված չլինի։ Մեր սերն առաջին

օրվանից եռապատկվել և քառապատկվել էր։ Միշտ մի խոսք ուներ, ասում էր՝ ամեն իրավիճակում միշտ հիշի, որ ես քեզ շատ եմ սիրում, էդ խոսքը դա ջված ա։ Էնքան դժ վար ա, երևի ամեն կո րցնող ինքը գիտի՝ ինչ ա կո րցնում»,- ասում է Նինան և լռում։ Արփինե Արզումանյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *