Հայոց թագավորի գեր եզմանը Հոռոմոսում… Քիչ հայտնի փաստ է, որ Անիի հայկական թագավորության արքա Աշոտ Ողորմած Բագրատունու գեր եզմանը գտնվել է Հոռոմոսում՝ ներկայիս հայ-թուրքական սահմանից ոչ այնքան հեռու: Հոռոմոսի վանքային հա մալիրը (կամ Ղոշավանք) 10-11-րդ դարերի հայկական ճարտարապետական նշանավոր

հու շարձանախումբ է Անիից հյուսիս-արևելք, Ախուրյան գետի աջ ափին։ Այստեղ է եղել Անիի հայոց թագավորական տո հմի՝ Բագրատունիների դամ բարանավայրը: Հոռոմոսի վանքի Սուրբ Գևորգ եկեղեցու արևելքում միան ավ կամարապատ, կիսաշրջանաձև ապ սիդ ունեցող փոքր մա տուռի ավե րակ կա (նկար 1՝ Արամ Վրույրի լուսանկարը): Ներկայումս կանգուն են միայն հյուսիսային ու

արևելյան պատերը (նկար 2): Հենց այս վայրում է գտնվել Աշոտ Բագրատունի 3-րդ Ող որմած թագավորի (953-977 թթ.) գեր եզմանը՝ թվագրված 977 թ-ով: Արևելյան անկյունում գտնվող քարե կառուցահատվածը, հնարավոր է, խա չքարի հիմք է: Այս դամ բարանավայրի արևելքում 1 այլ գեր եզման է եղել, որը Աշոտ Ող որմածի կնոջ` հայոց թագուհի Խոսրովանույշի գեր եզմանն էր: Աշոտ

Ողորմածի գեր եզմանը կանգուն է մնացել մինչ 1921 թ.՝ մինչև չա րաբաստիկ ռուս-թուրքական պայմանագրով այդ բնիկ հայկական տարածքների նվիրաբերումը Թուրքիային: Հետագայում ողջ վանքային համ ալիրը ավ երվել է թուրքական բանակի «զո րավարժությունների» ժամանակ: 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին այս գեր եզմանին մշտապես ուղտագնացության են եկել հայ

ակ անավոր գործիչներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանը (նկար 3), Հովհաննես Թումանյանը, Ավետիկ Իսահակյանը: Աշոտ Ողորմածի թագավորելու տարիներին Հայաստանն ապրում էր տնտեսական ու մշակութային մեծ վե րելք, երկրում տի րում էր համեմատաբար խաղաղ իրավիճակ։ Նրա օրոք 961-ին արքունիքը Կարսից տեղափոխվել է Անի, որը հիմնովին պար սպապատվել է, կառուցվել

են պալատներ ու այլ շինություններ, և Անին հռչակվել է Հայոց մայրաքաղաք։ Աշոտ 3-ը երկրի գլխավոր քաղաքներում բացել տվեց դպրոցներ, հի վանդանոցներ, ապ աստաններ և նրանց պահպանման համար հատկացրեց որոշ եկամուտներ, որը բացառիկ երևույթ էր այդ

ժամանակի համար։ Աշոտ 3-ը «բարեգործ» էր, որի համար էլ նրան անվանել են «Ողորմած»։ Նրա կինը՝ Խոսրովանույշ թագուհին, 966 թվականին հիմնել է Սանահինի, իսկ 976 թվականին՝ Հաղպատի վանքերը, որոնք շուտով խոշոր գիտակրթական կենտրոններ դարձան: Պատմաբան Ռուբեն Շուխյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *