Կարին Տոնոյանը գրում է. Վաղը սեպտեմբերի 1-ն է…. Մենուայիս որդին՝ Սարդուրս, դպրոց պետք է գնա…. Գիտեք մենք ինչպես էինք Մենուայիս հետ կառուցում «Հայ ասպետ» դպրոցը, որտեղ ամեն, ամեն ինչ Մենուայի ձեռքերի աշխատանքն է՝ սեղան ու աթոռ, պահարան և քարտեզներ, ձևավորում և

պատերի նկարներ…… Մենք կառուցում էինք Սարդուրի դպրոցը, որ վայելենք նրա դպրոցամուտը…… իսկ վաղը Սարդուրիս առաջին սեպտեմբերի 1-ն է և….. Մենուաս չի ապրի նրան դպրոց տանելու երջանկությունը, վաղը , ես չեմ երջանկանա այդ տոնով….. Շնորհավորում եմ բոլոր այն հայրիկներին, ովքեր վաղը իրենց բալիկների ձեռքը բռ նած

կտանեն 1-ին դասարան , քանզի մեր որդիները հենց դրա համար էին պայ քարում, որ հայն իր զավակին կարողանա հայկական դպրոց տանի……. Իսկ նրանց պայ քարը շարունակվում է, քանի դեռ հայը և Հայաստանը վաճ առվում են հանուն

«խաղաղության»: Իսկ սեպտեմբերի երկուսին՝ Արցախի Հանրապետության օրը, դպրոցում առաջին դասը կլինի Հայրենիքի ու հայրենասիրության մասին, և երեկոյան՝ ժամը 18.30 բոլորս միասին կգնանք Եռաբլուր՝ որտեղ Արցախի իրական տերերն են, հավերժ անպա րտելի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *