Նաիրի Հոխիկյանը գրում է. Հայաստանի Հանրապետության ղեկավարը Արցախի անկախության հռչակման օրը պատմության մեջ 1-ին անգամ հրա ժարվում է մեկնել Ստեփանակերտ՝ պատճառաբանելով, թե արձակուրդում է։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը հայտարարում է, թե իր համար ուտելը և քնելը ավելի կարևոր են, քան հայրենիքի

սրբազան մի հատվածը։ Հասկանում եմ, որ արձակուրդը առիթ է՝ որի տակ թաք նված են Փաշինյանի քաղաքական վա խերը, ինչու չէ՝ նաև գոր ծարքի խոստումները։ Ճապոնացի սամ ուրայները այսպիսի ամ ոթի և անպա տվության դեպքում ինքնաս պան կլինեին, իսկ ՀՀ քաղաքական իշխանության պատգամավորները, գլուխները բարձր, շրջում են Արցախում՝ տասնյակ թիկնապահներով

շրջապ ատված։ Ես ուզում եմ հասկանալ՝ այս մարդիկ երբևէ գիտակցելո՞ւ են ազգայինի, պետականության արժեքը։ Նիկոլ Փաշինյանները, Անդրանիկ Քոչարյանները և Ռուբեն Ռուբինյանները երբևէ հասկանալո՞ւ են, որ անվտ անգային համակարգերը ասֆալտ փռել չեն, որտեղ ցույց ես տալիս «գործ անել», սակայն իրականում ութ

մետր լայնության փոխարեն կարող ես 7,45 անել՝ կիլոմետրերի մեջ միլիոններ գրպանելու համար։ Նախկին իշխանությունների «լավագույն ավանդույթները» շարունակվում են։ Արցախն ու սահմանն ընդհանրապես, պետականության լինել-չլինելու հարց են, որի դիմաց ստ որադասվում են
անձնական կյանքը, անձնական անվտ անգությունը, պարգևավճարը և արձակուրդը։ Այս տարի այդպես

էլ արձակուրդ չեմ գնացել, մտքովս էլ չի անցել՝ Նոյեմբերյանից մինչև Արցախի Մարտունի և Ճարտար մեքենայի անիվներ եմ մա շեցնում, ընտանիքս օրերով չտեսնելով ինձ՝ հանգստի որևէ տեղ չի էլ մեկնել։ Ուզում եմ հասկանալ՝ Հայաստանի քաղաքական պաշ տոնյաները ի՞նչ երեսով և ներքին ի՞նչ զգացողությամբ են խոսում իրենց արձակուրդների և պարգևավճարների կարևորության մասին։ Սրանց մեջ քանի՞ հոգի է մտքով և սրտով հայ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *