«Իմ տղան զո հվել ա, ախպորս տղան զո հվել ա, քրոջս տղեն անհե տ կո րած ա»,- կս կիծով ասում է 58-ամյա Վլադիկ Ավանեսյանը, որի կյանքը 44-օրյա պատ երազմի հետևանքով ամբողջովին շրջվել է։ Վլադիկ Ավանեսյանի համար այս պատ երազմը երրորդն էր։ Պատ երազմի սկսվելուն պես առաջն ագծում է եղել 2 որդիների հետ միասին։ Ասում է՝

ամբողջ կյանքն անցավ մար տի դաշ տում, այս կռ վի ժամանակ կոր ցրեց ոչ միայն Մարտունի շրջանի Շեխեր գյուղում իր տունն ու երկար տարիներ ստեղծած ունեցվածքը, այլևս քսանհինգամյա որդուն։
«Մեր գյուղը թուրքերին մոտ ա, սաղ տունս-տեղս կոր ցրել եմ, 120 տոննա ցորեն, գարի ունեի պահեստներումս, 2 հատ կոմ բայն, ամեն ինչ էլ

ունեցել ենք, սաղ թողել ենք։ Էսքան կոր ցրել եմ՝ աչքիս չի գալիս, էդքան զո հեր տեսել եմ, էդ ա ստ րաշնին, գլխիս մի սպիտակ մազ չի եղել, հիմա սաղ սպիտակ ա»,- ասում է Վլադիկ Ավանեսյանը։
Վլադիկ Ավանեսյանի որդին՝ Սամվել Ավանեսյանը, զո հվել է Մարտունիում անօդաչու թռչող սարքի հար վածից։ Մայրը՝ 49-ամյա Զինա Սահակյանը պատմում է, որ նոյեմբերի յոթին առավոտյան խոսել է որդու

հետ, որից հետո ող բերգական դեպքը եղել է։
«Ասեցի՝ Սամվել, ո՞նց եք, ի՞նչ կա, ասեց՝ մամա, կզանգեմ և… էլ չզանգեց»,- հուզվում է մայրը։
Հայրը պատմում է, որ նախորդ օրը երեկոյան որդուն հանդիպել է Ստեփանակերտում։
«Ասեց՝ կարող ա իրար չտեսնենք, եկել էր, որ հանդիպեր։ Հաց էի սարքել, սակայն հաց չկերավ։

Հեռախոսով խոսաց, մեկ էլ ասեց՝ պապա, մեքենա են խփ ել, ասեց՝ վռազ գնում եմ, դե, գնաց Մարտունի։» Առավոտը զանգում են և ասում՝ Սամվելիկը մա հացել ա։ Գնացել էր մեքենան հանելու, իրան էլ էին խփ ել։ Գնացինք մո րգ, տեսանք՝ աս կոլկան գլխին»,- հու զմունքը զսպելով պատմում է Վլադիկը։ Քսանհինգամյա Սամվել

Ավանեսյանը պայմանագրային զի նծա ռայող էր, դի պուկահար։ Արտաքնապես գեղեցիկ, բարձրահասակ, ընկերասեր և բարեկամասեր, այսպես է նկարագրում հայրը որդուն։ Սամվելն ամուսնացած էր, երկրորդ երեխան դեռ չէր ծնվել, երբ զո հվեց։
«Մեկ երեխա ուներ, զո հվելուց հետո մի երեխան էլ ծնվել ա։ Մեծ աղջիկը՝ Սոֆին, 2 տարեկան ա,

փոքրիկը՝ Մերին չորս ամսական»,- ասում է հայրը և շարունակում, որ տղան բազմաթիվ պլաններ ուներ երեխաների և ընտանիքի հետ կապված՝ լո խ մնաց կիսատ-պռատ։ Հայրն ասում է, որ մի քանի պատ երազմ է տեսել, սակայն վերջինը շատ տարբեր էր: «Կռ վում չամիչ չեն բա ժանում, լինում են զո հեր, սակայն ոչ էս ձևի, էսքան զո հ տվեցինք։ Եթե օդը փակած լինի, ուզում ա 4 պետություն

գան, ոչ մի բան չեն կարա անեն։ Սաղ օդն ա, խրամ ատներում որ շատ էին հավաքվում, որ ուժին անեին, խփ ում էին»,- ասում է Վլադիկը ու նշում, որ կսկ իծը սրտում հիմա հաճախ է գնում Եռաբլուր, որտեղ որդին է հուղ արկավորված։ Ասում է՝ այսքան դեպքերից հետո էլ ապագան չի պատկերացնում. «Ի՞նչ ապագա, ի՞նչ ասեմ, սաղ կոր ցրինք»։ Արփինե Արզումանյան

Добавить комментарий