Ես պատ երազմից մեկ ամիս առաջ եկա օգնության, բայց Դավիթ Տոնոյանն ինձ անգամ չընդունեց։ «Իրավունք» թերթը գրում է. Անդրադառնալով սահմանային լար վածությանը և հնարավոր հետևանքներին, «Իրավունքի» հետ զրույցում 1990-ականներին Պաշ տպանության նախարարությունում ամենաբարձր պաշ տոններ

զբաղեցրած, հիմա՝ Ռուսաստանում բնակվող, ԽՍՀՄ և Հայաստանի Հանրապետության գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը այս կարծիքը հայտնեց. «Ես զար մանում եմ, որ Ալիևի հայտարարություններին ծիծաղով են վերաբերվում հայկական իշխանությունները, ասում են՝ խե լառ է, զառ անցում է: Ինքը խել առ չէ, ինքը իր

հայտարարություններով նախապատրաստում է միջազգային հանրությանը, որ վերսկսի լայնամաս շտաբ ռազ մական գործողություններ: Այո, չզա րմանաք, նա նույն հաջողությամբ, նույն մեխանիզմներով պատրաստվում էր արցախյան պատ երազմին, ու պատահական չէր, որ միջազգային հանրությունը քառասունչորս օր շարունակ ընդամենը հայտարարությունների

մակարդակում էր զս պման կոչ անում: Հանկարծ չթերագնահատեք Ադրբեջանի դի վանագիտությանը, նրանք նախ հող են նախապատրաստում միջազգային հանրության ականջների համար, ապա անցնում կոնկրետ գործողությունների:
Միայն Ռուսաստանն է, որ մշտապես կանգնում է հայ ժողովրդի կողքին: Թեև հայկական

իշխանությունները վերջին տարիներին երկակի խաղ են խաղում ստ րատեգիական գործընկերոջ նկատմամբ, սակայն ՌԴ-ն միշտ իր բարձրության վրա է: Ես համաձայն եմ այն տեսակետների հետ, որ, այո, ՀԱՊԿ-ը ևս երկակի ստա նդարտներով հանդես եկավ, սակայն դա ունի իր պատճառները: Եկեք չմոռանանք, թե ինչ շա ռաչուն հար ված

հասցրին հայկական իշխանությունները այդ կառույցին` նման ձևով հետ կանչելով Խաչատուրովին: — Պարոն գեներալ, ի՞նչ կասեք պաշ տպանության նորանշանակ նախարարի մասին:
— Արշակ Կարապետյանին անձնապես չեմ ճանաչում, բայց իր խր ոխտ հրա մանները հույս են ներշնչում, որ սահմանները վճ ռականորեն կպահպանվեն: Տեսենք, ժամանակը ցույց կտա՝ ինչքանով է խոսքը

համապատասխանում գործին: — Իսկ ահա Փաշինյանը խոսում է խաղաղության մասին: Այս իրավիճակում որքանո՞վ է իրատեսական նման պայմանագրի կյանքի կոչումը: — Մինչև սահմանային հարցերը չլուծվեն, չի կարելի խոսել խաղաղության պայմանագրի մասին: Ոնց կարելի է խաղաղության մասին խոսել հիմա, երբ Ալիևը Սևանի և Զանգեզուրի ախորժակ ունի: Եթե հիմա մենք

խաղաղության մասին խոսենք, դա կնշանակի, որ համամիտ ենք Ալիևի` Զանգեզուրը և Սևանը իրենցն է խոսքերի հետ: Պետք է անհ ապաղ սահմանային խնդիրները լուծել, հետո նոր խոսել խաղաղության մասին, եթե նման բան առհասարակ իրատեսական է: — Իսկ Դավիթ Տոնոյանը որևէ պատասխանատվություն չի՞ կրում առկա իրավիճակի և խայ տառակ պար տության համար: — Դավիթ

Տոնոյանն առաջին դա վաճան սր իկաներից մեկն է: Երբ ես պատ երազմից 1 ամիս առաջ եկա օգնություն ցուցաբերելու, հնարավոր մար տահրավերները չե զոքացնելու նպատակով, ինքը ինձ անգամ չընդունեց: Նա իր քայլով կատարեց հան ցագործություն ամբողջ հայ ազգի դեմ, որովհետև ես կարող էի ճիշտ նկատառումներ անել, այնպես պետք է օգնեի, որ կռ վի մասին անգամ

խոսք լինել չէր կարող: Սակայն նա չընդունեց, իսկ թե ինչ եղավ մեկ ամիս հետո, գիտեք բոլորդ: Տոնոյանը կա՛մ չի հասկացել հարցի կարևորությունը, մինչդեռ ես կարող էի շատ հարցերում համագործակցել և՛ բանակի, և՛ Հայաստանի շահերի համար: Կա՛մ չի ցանկացել՝ վա խենալով, որ թույլ չեմ տա իրենց պլանները իրագործել»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *