Դադոյանների ընտանիքում ավագ որդու՝ Սարգիսի զп հվելուց հետո նորից ուրախություն է։ Օգոստոսի քսանչորսին ծնվել է Դանիելը։ «Մեր դեմքին ուղիղ մի տարի ժպիտ չի եկել, նոր-նոր ենք զգում, որ մի փոքր մեղմացել ա մեր ցш վը։ Մեր կյանքն իրոք փոխվել է, և բոլորին եմ ցանկանում, ում տանը, որ նման բան է եղել, թող ամեն մեկի տնից ճիչը լսվի։ Ես գիտեմ՝ ինքը վերшծնվել է, և ինքը շատ

նման է ախպորը»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Սարգիսի Դադոյանի մայրը՝ Կարինե Հակոբյանը։ Քսանամյա Սարգիսը 2019 թ-ի ամռանը ծա ռայության էր անցել Ջաբրայիլի զո րամասում։ Սեպտեմբերի քսանյոթի առավոտյան՝ երբ սկսվեց պшտ երազմը, նա հերթապահություն էր իրականացնում դիր քերում։ Մի քանի օր անց

Սարգիսին տեղափոխել էին Հադրութ, ապա՝ Մարտունի։ «Հադրութում էլ 2 տեղից վիր шվորել էր Սարգիսը, իրան ասել էին գնանք հпս պիտալ, չէր գնացել, ասել էր՝ ընկերներիս մենակ չեմ թողնի, այդպես ընկերների հետ մնացել է, հետո նորից հետ են գնացել Մարտունի»,- պատմեց Սարգիսի հայրը՝ Արամ Դադոյանը։ Վերջին անգամ ընտանիքի հետ Սարգիսը կապվել էր նոյեմբերի 9-ի առավոտյան։

Մորը հարցրել էր՝ լուրերով ի՞նչ են ասում, պшտ երազմը ե՞րբ է ավшրտվելու։ «Գր шդ էին գցել իրենց մոտ, իրենց զեն քերն էր ջш րդվել, զե նք չունեին, ասի՝ հրшմա նատար չկա՞ ձեզ մոտ, նոր զե նքեր բերեն ստացեք, ասել էր՝ ասել ենք, չգիտենք։ Վերջին օրվա խոսակցությունն դա է եղել մեր զրույցը, և էլ կապն անջատվել է, չենք իմացել՝ ինչ ա եղել դրանից հետո»,- հիշեց Արամ Դադոյանը։

Դեռևս 2017 թ-ին Սարգիսը երազում տեսել էր իր ճակատագիրը։ «Մամ ասաց՝ երազ եմ տեսել, ես պետք է գնամ ծա ռայության, պատ երազմ պիտի լինի, թուրքն ինձ կխ փի, ես կզ ոհվեմ և դու նոր երեխա կունենաս, ասացի՝ Սաք, այդպիսի բան

մտքովդ չանցնի»,- նշեց Սարգիսի մայրը։
Նոյեմբերի 9-ին՝ երբ Սարգիսը զո հվեց պատ երազմի ավարտից մի քանի ժամ առաջ, արդեն պարզ էր, որ նրա երազը մարգարեական էր։ Այդ օրվանից սկսած Դադոյանները սպասում էին Դանիելին։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *