Արամ Գևորգյանը գրում է. Նարեկ Մեսրոպյանն արցախցի էր, բուժծ առայության մայոր, Միքայելյան համալսարանական հիվ անդանոցի Դիմածնոտային վիր աբուժության բա ժանմունքի կլինիկական օրդինատոր: Փոքրուց փայլում էր բոլոր բնագավառներում՝ դպրոցական օլիմպիադաներում, արվեստի ոլորտում… երգում էր, պրոֆեսիոնալ

դաշնակահար էր, դերասան, բայց , ի վերջո կանգ առավ կյանքեր փրկելու առաքելության վրա։
Նարեկն ակտիվ մասնակցություն էր ունեցել նաև Ապրիլյան պատ երազմին։ Այդ պատ երազմում 70-ից ավել վիր ավորների դուրս բերելով մար տի դաշտից ու փրկելով նրանց կյանքերը՝ պարգևատրվել էր «Արիության» մեդալով։ Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ Քյոխն էր պատմում, թե ինչպես էր

Ապրիլյանի ժամանակ հր ետակոծության տակ Նարեկը շտապում վի րավորներին դուրս բերելու մար տի դաշտի, որ կրճատի անդամ ահատության անհրաժեշտությունը։ Սպիտակ բանակի մար տիկն այս պատ երազմին էլ մեկնեց հայրենի Արցախի պաշ տպաններին փրկելու։ Բայց ավաղ, հոկտեմբերի տասնմեկին, վի րավոր զի նվորներին օգնության

շտապելի ծա նր վի րավորում է ստանում Նարեկը և տեղափոխվում Երևան: 1 շաբաթ պայ քարում էր կյանքի համար: Աչքերը բացելուն պես 1-ին հարցը, որ տվեց, հարցրել էր. «Պատ երազմն ավարտվե՞լ ա».,-հարազատներն ասել էին այո, ամեն ինչ վերջացել է, ամեն ինչ լավ է, սակայն
ցա վոք բժշկությունն անզոր էր. հարյուրավոր

կյանքեր փրկած բժշկի կյանքը փրկել չհաջողվեց: Հոկտեմբերի 19-ին Նարեկն անմ ահացավ…
Երեկ Նարեկի հուշ-ցերեկույթը և ծննդյան օրն էր։ Նա կդառնար 32 տարեկան։ Առաջին անգամ հարազատներն առանց նրա էին նշում նրա տարեդարձը: Ընդհանուր առմամբ այս վերջին պատ երազմում իր մասնագիտական պար տքը կատարելիս զո հվել է տասնհինգ բժիշկ։
Հավերժ փառք ձեզ, սպիտակ բանակի քաջ զի նվորներ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *