Մովսես Հարությունյանը գրում է. Մենք սիրում ենք փոքր բաներից մեծ աղ մուկ բարձրացնել, և ռուսամետ պաստառների շուրջ ստեղծված աղ մուկն էլ նույն ժանրից է։ Հայաստանում քաղաքացիների ստ վար զանգված կա, որ մտածում է, թե իբր Ռուսաստանում գիշերը քնում, առավոտ արթնանում են Հայաստանի դա րդերով` մտածելով, օրինակ,

ի՞նչ անեն, որ Հայաստանում ռուսական քարոզչություն անեն։ Հարգելինե՜րս, թերևս մոռացել եք, որ Հայաստանում և հայերի շրջանակում արդեն տևական ժամանակ` առնվազն մի քանի 10-ամյակ, ռուսական ազ դեցությունը զգալի է` իր տարբեր դրսևորումներով։ Մոռացել եք հավանաբար հայ-թուրքական սահմանի ողջ երկայնքով տեղակայված ռուսական ուղ եկալների մասին, Գյումրիում

տեղակայված ռուսական ռազ մաբազայի մասին, Արցախում գտնվող ռուս խաղաղապահների, Ռուսաստանում արտ ագնա աշխատանքի մեջ գտնվող 100 հազարավոր Հայաստանաի Հանրապետության քաղաքացիների և այլ բազմաթիվ և՜, և՜-երի մասին։ Մտածում եք` ՌԴ-ն պաստառներո՞վ է, որ պետք է ազդեցություն ունենա

մեզ վրա։ Իմ կարծիքով` պաստառները զուտ Հայաստանի կո մունիստական կուսակցության նախաձեռնությունն է։ Մարդիկ դիմել են ռուսական համանուն կուսակցությանը, ասել` մեզ մի քիչ գումար տրամադրեք, ակտիվանանք Հայաստանում։ Նրանք էլ համապատասխան ռուբլիներ են հատկացրել, որոնց մի մասը ծախսվել է տվյալ պաս տառների տեղադրման վրա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *