Կարին Տոնոյանը գրում է. «ՄԵԶ ՄԵՆԱԿ ՄԻ ԹՈՂԵՔ»
Տոնե՞լ, թե չտոնել… հերթական անգամ վարչապետին հաջողվեց տար ամտել ժողովրդին ու, իրար դեմ հանելով, նորից ատ ելություն գեներացնել: Բայց շատերը չնկատեցին, որ զո հվածների ծնողներն իրականում վիր ավորվեցին

վարչապետի կանխ ամտածված կամ չմտածված օգտագործած «գունագեղ տոնակատարությունը» մեր զավակների հի շատակին նվիրելու արտահայտությունից: Այժմ ստացվում է բոլորը մեզանից հայրենասեր են ու անթուլատրելի են համարում, որ Անկախության օրը չնշվի….. Մենք էլ ասում ենք, իսկ ով է ասում՝ նշել նշանակում է

տոնել, առավել ևս որ տոնելու բան էլ չեք թողել…… այդ օրը պիտի միայն ռա զմաշքերթ լիներ, ի հեճուկս թշ նամու պահպանված և վերականգնված բանակով, նախորդ պատ երազմների վետերաններով և վերջին պատ երազմի մասնակից վի րավոր և հաշ մանդամներով, որդիներին Հայրենիքին նվիրած ծնողների բազմաշարք երթերով, ռազ մագիտություն

ուսումնասիրող դպրոցականների և ռազ մական ուսհաստատությունների շարքերով…..: Այո՛, այդ օրը պետք է հրապարակ դուրս գար ազգ-բանակը և ցույց տար Երկրի, Ազգի և Հայրենիքի անկախության համար իր հավաքական և անկո տրում կամքը…… ու եթե պիտի հնչեր երաժշտություն, ապա միայն ռազ մաշունչ և ոգեղեն….Ա՛յ, դա կլիներ մեր զավակների հիշ ատակին նվիրված միջոցառում և

մենք մայրերս է, ար ցունքներս զսպած, առաջինը կծածանեինք նրանց ձեռքից ընկած դրոշը: Իսկ հիմա մարդիկ տոնել են ուզում…… ի՞նչը, ո՞ր անկախությունը՝ Կապանի ադրբեջանական անցակետով ճանապարհի, ամեն լեռութփի վրա ծածանվող օտարերկրյա դրոշի՞, առանց Հայաստանի, սակայն Հայաստանի շուրջ քն նարկվող բանակցությունների՞, թե ակնկալվող թուրքական

ներդրումների խոստացած ապագա անկախությունը….. Ո՛չ, մենք այդ օրը չենք միանա ձեր ինքնախ աբ կերուխումին: Մենք՝ իրենց զավակների պատիվը իրենց ար յամբ պաշ տպանելու մայրերս այդ օրը կհավաքվենք ու մեր զավակների նկարներով կքայլենք դեպի Եռաբլուր՝ Հայոց անկախության պահպանված միակ բլուրը և կեր դվենք մեր զավակների շի րիմներին՝ մի օր

անպայման, երբ կվերադարձնենք իրենց արյ ամբ էլ ավելի սրբացրած Արցախը, երբ Երկրի իշխանության կբերենք Երկրի իրական տերերին, այ, այդ օրը միասին կտոնենք Հայոց անկախության տոնը……
Միացեք մեզ, իրոք անկախության ձգտող հայեր, միացեք որպես հայ՝ առանց քաղաքական հայացքների, առանց ատ ելության և պառ ակտումի: «Մեզ մենակ մի թողեք»

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *