Վլադիմիր Պուտինի պատասխանը «Եկեք խաղաղ ապրենք» կրկնում է Ալիևի ծե ծված քարոզչական թեզերը և ոչ մի կերպ չի կարող մեզ դուր գալ, քանզի նա… Սարգիս Ծատուրյան

«Կարող է արդյոք Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորել ԼՂ-ի բնակիչների անվտ անգությունը»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հարցնում է Բալաշիխայի աշակերտը՝ Երեմ Հարությունյանը։ Ափսոս, որ հարցը ուղիղ եթերի ժամանակ չի տրվել։ Հավանաբար, նախագահի աշխատակազմի պաշտոնյաները որոշել են հավելյալ անգամ ռիսկի

չգնալ ։ Երիտասարդը նախ շնորհակալություն է հայտնում ՌԴ-ին Լեռնային Ղարաբաղի հակամшր տпւթյան կարգավորման համար (որը իրականում կարգավորված չէ), իսկ հետո միայն հարցնում է արցախցիների անվտ անգությունը ապահովելու Ռուսաստանի Դաշնության ունակության վերաբերյալ ։ ՌԴ նախագահ Պուտինի պատասխանը «Եկեք

խաղաղ ապրենք» կրկնում է Իլհամ Ալիևի ծե ծված քարոզչական թեզերը ո ոչ մի կերպ չի կարող մեզ դուր գալ, քանզի նա պահում է шգրեսnրին, որը Բաքվի մինիսուլ տանատն է, այլ ոչ թե Արցախի ժողովուրդը ։ Մոսկվան նախկինի պես հրաժարվում է հրապարակավ խոսել Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին ։ Փոխարենը ՌԴ նախագահ

Պուտինը մեզ պատմում է եռակողմ խմբի մասին, որն աշխատում է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանները որոշելու ուղղությամբ ։ Այսինքն ՝ շարունակվում է միակողմանի (հայկական) դարպասի խաղը։ Ես ասում եմ նորից. Հայաստանի կառավարությունը պետք է շուտափույթ դադարեցնի

Ադրբեջանի հետ «պետական սահմանի» մասին ցանկացած բանակցություններ մինչ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Արցախի միջազգային-իրավական կարգավիճակի որոշումը։ Սկզբում, Ամերիկայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջնորդությամբ, պիտի կողմնորոշվել Արցախի

կարգավիճակի հարցում, իսկ հետո մենակ ֆիքսել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները ՝ հաշվի առնելով Արցախի Հանրապետության արդեն միջազգայնորեն ճանաչված սահմանները ։ Մնացածը պարզապես խաբեություն է, որը պետք է վճռականորեն մեր ժվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *