Կհանդիպենք դեռ ու այնքան շատ կխոսենք այս պատ երազմից, որը ստ իպեց շատերին ճանաչել քեզ նման խիզախ զին վորականին, բայց … Հռիփսիմե Մարտիրոսյան

Հռիփսիմե Մարտիրոսյանը գրում է. Մեր ամուսնության քսան տարին լրացավ այսօր և մեր մեծ տղան դարձավ 19 տարեկան… Երանի այն ժամանակը կրկին հետ գար, Արայիս սպասեինք երկուսով և ապրեինք Արա լեռան հատվածում. նույն լք ված տան մեջ՝ տանիքից կաթացող ջրերի տակ

և ամայի դաշտում քեզ սպասելուց լինեի… Ասում են՝ Սերեր կան, որ հաղթել են պատ երազմին, սակայն քանի պատ երազմներ հաղթեցինք միասին. Քսան տարի ապրեցի կողքիդ, քեզ հետ հավասար կանգնեցի զին վորներիդ կողքին. ես սովոր էի ապրել ռմ բակոծությպւնների տակ, սակայն միշտ

լինեի աշխարհի ամենաապահով տեղում՝ քո կողքին։ Ինձ համար սովորական էր քո՝ իմ կողքին չլինելը, միշտ սահման հսկելը, սակայն անսովոր է այսքան բացակադ. ախր պիտի գայիր սահմանից և պիտի այսօր շնորհավորեինք միասին մեր տղային։
Այնքան էիր երազում Արային տեսնել զի նվորական համազգեստով, այնքան էիր երազում տեսնել որդուդ բժշկի մասնագիտությամբ՝ չհասցրեցիր… Արան,

Էրիկը և Կարենը կլինեն այն տեղում, որտեղ միշտ պատկերացրել ես, որովհետև վստահ եմ՝ քո անսահման ուժը կուղեկցի նրանց, սակայն մինչև ոսկորներ և դեռ ավելին սահմ ռկեցուցիչ կարոտը կր ծում է հոգիս… Հիմա էլ և միշտ սիրում եմ քեզ բոլորից առավել, իմ կյանքի ամենաթանկ ՄԱՐԴ…
Կհանդիպենք դեռ և այնքան շատ կխոսենք այս

պատ երազմից, որը ստ իպեց շատերին ճանաչել քեզ նման խիզախ զի նվորականին, բայց թե ինչ հոգի ունես՝ անհրաժեշտ եղավ Աստծուն. դու չափազանց զո րեղ ես այս կյանքի համար, քեզ նման աստվածընտրյալ մարդիկ վերևից պիտի հսկեն Հայաստանիս և Արցախիս, որ այլևս ոչ մի փամփ ուշտ անպատասխան չմնա…