ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը ընդհանուր կապ ունեն մի կետի հետ։ Նա հոկտեմբերի 27-ի մեջ կասկածում էր Քոչարյանին, բայց… Արամ Սարգսյան

Լևոն Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը ընդհանուր կապ ունեն մի կետի հետ։ Նա հոկտեմբերի 27-ի մեջ կասկածում էր Քոչարյանին, բայց… Արամ Սարգսյան

Սերժ Սարգսյանը 1998-ին նշանակվեց Ազգային անվտ անգության ու ներքին գործերի նախարար, քանզի նախարարությունները միացվեցին իրար։ Սերժ Սարգսյանը եղավ սուպեր նախարար, իսկ սուպեր նախարարի տոնը չէր կարող դուր գալ այդ ժամանակ աշխատող որևէ նախարարի։ Քանի որ

նախարարները ուզում են, որ իրենց մեջ հավասարություն լինի, ու դա չէր կարող Վազգեն Սարգսյանի ցանկությամբ լինել։ -Իսկ միգուցե դա Վազգեն Սարգսյանի դեմ էր?. —Չէի բացառի, դա արդեն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը կարող են ասել, սակայն արդեն լուրջ

խնդիրը նրանում է, որ Վազգեն Սարգսյանը դրան չէր կարող կողմ լինել։ Մենք ունենք Դրա ապացույցը։ Երբ Վազգեն Սարգսյանը եղավ վարչապետ, նորից տարանջատեց էդ երկուսը, և Սերժ Սարգսյանին թողեց միայն ազգային անվտ անգությունը, Սուրեն Աբրահամյանին նշանակելով ներքին գործերի

նախարար։ Այսինքն, Վազգեն Սարգսյանը դեմ է եղել էդ նախարարությունների միավորվելուն, Լևոն Տեր-Պետրոսյանն հենց ինքն է նշանակել Սերժ Սարգսյանին այդ պաշտոնում։ Որից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի Հանրապետությունից կանչում է Արցախի նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու

նշանակում է վարչապետ։ Ասեմ հետևյալը, և էդ գաղտնիք չի, որ Ազգային անվտ անգության, արտգործնախարարի, առավել ևս Արցախի նախագահին Հայաստան բերելու խնդիրները, էն էլ բանակցային այդ շրջանում, եթե չեմ սխալվում, ասեմ որ համաձայնեցվում էր, գոնե տեղյակ էր պահվում ռազ մավարական գործընկերոջը։ Այսինքն

առանց որևէ ռազ մավարական համաձայնության, ուրիշ որևէ անհատ ՀՀ-ի ներսում, լիներ պետության նախագահ, թե չգիտեմ ինչ անհատ, այդպիսի հնարավորություն չուներ։ Վազգեն Սարգսյանը չէր կարող նման խնդիրներ լուծել. Մանրամասները կարող եք դիտել ստորև տեսանյութում.