Նանե Արզումանյանը գրում է. Ամեն տարի սեպտեմբերի քսանմեկին և հունվարի քսանութին հարցնում էր՝ գնացե՞լ ես Եռաբլուր, ես էլ ուղարկում էի պատրաստածս ռեպորտաժը… Իսկ հիմա… հիմա եկել եմ մոտդ… Եկել եմ մենակ, որովհետև շատ խոսելու բան ունեմ. մաման և պապան գնացել են Գորիս. երեխա են դարձել և միամտորեն

հավատում են, որ հնարավոր է գաս Ջաբրայելից… Կինդ գոյություն ունի, որովհետև մտածում է, որ ներսում կուտ ակված ցա վը պետք է սիրո վերածի և քո փոխարեն տա 3 որդիներիդ… Տղադ բացակադ որոշեց լրացնի քո ար յամբ ծածկված հողում՝ Արցախում, որովհետև մտածում է՝ այդպես ավելի մոտ է քեզ… Մեծ քույրդ փորձում է մաքրել մեր թաց վեր քերը, սակայն նորից ու նորից,

անդադար բացվում է… Այսքան ցա վի և դա վի արանքում ներիր մեզ, ներեք մեզ… Գիտեմ, որ այստեղ չես և այստեղ չեք, բարձունքներում եք՝ անպատկերացնելի և վե հ, չնչիններիս է վիճակված այստեղը… Եռաբլուրում հո գիդ կտր տվում է և առաջ ես քայլում մեխանիկորեն և ամեն քայլդ ց ավ

է՝ Տղերքի հայացքները և ցա սումը հետդ… Ու գալիս են Տղերքը՝ մեկը հազիվ քայլելով, որովհետև ոտքերը թողել է պատ երազմի դաշտում… Երեկոյան կփակեք ձեր ականջները, տղերք, անհավանական աղ մուկ է լինելու ձեր պատվին՝ հնչելու է բարձր և

հասնի երկինք. ուղիղ կապի մեջ գտնվողներ կան ձեզ հետ և գիտեն, թե ինչ էիք ուզում ու ինչպես…
Տղերք, ձեր կողքին ծածանվող եռագույնն այսօր ծածանվելու է հրապարակում… Կներեք, որ ապրում ենք ձեր փոխարեն… Ես հավատում եմ Երկնքի Զոր ությանը…

Добавить комментарий