Սեպտեմբերի 21-ին աշխատելու եմ։ Ինչպես և համարյա միշտ արել եմ սեպտեմբերի 21-ին։ Կտոնենք այն ժամանակ, երբ… Կարեն Վրթանեսյան

Կարեն Վրթանեսյանը գրում է. Վաղն աշխատելու եմ։ Ինչպես և համարյա միշտ արել եմ սեպտեմբերի քսանմեկին։ Իսկ օրվա երկրորդ կեսին ընկերներիս հետ եմ հանդիպելու, մի քիչ ավելի թեթև՝ զրույց-քննարկման ռեժիմով, սակայն էլի աշխատանքային հանդիպում է լինելու։ Այնպես

չէ, որ սեպտեմբերի քսանմեկին աշխատելն իմ համար նոր բան է։ Մինչև 2018 թվականի աղե տն էլ եմ հաճախ ասել (կարծեմ այստեղ էլ գրել), որ անկախության օրվա կապակցությամբ դեռ մի բան էլ ավելի շատ պիտի աշխատենք։ Քանի որ մեր այդ անկախությունը ի վերուստ ընծայված չէ, անկախ լինելը մեկընդմիշտ գրանցված անբե կանելի փաստ չէ,

այլ ամենօրյա ծ անր աշխատանք է… Կտոնենք այն ժամանակ, երբ դրա իրավունքը կունենանք։ Կտոնենք այն ժամանակ, երբ ՀՀ-ի պետականությունը վերականգնված կլինի։ Երբ հակաՀայաստանը (թե՛ ներքին, թե՛ արտաքին) ջախ ջախված կլինի։ Երբ պետությունս կարողանա

ազատ շնչել, այլ ոչ թե թուրք ասքյարը որոշի, թե ում է թողնում իր թ րի տակով անցնել, իսկ ում առ ևանգում ՀՀ-ի ճամփեքից։ Կտոնենք, երբ տոնելու իրավունքը կվերազ ավթենք։ Երբ պարզերես կլինենք այդ անկախության համար կյանքը տված տղաների, իրենց ար յամբ Հայաստանի Հանրապետությունը կառուցած նվիրյալների առջև, ամենակարևորը՝ մեր խղճի առաջ։