Մանվել Ավանեսյանը ժամկետային զի նծա ռայության էր մեկնել երկվորյակ եղբոր` Արտյոմի հետ: Հադրութում ընթացող մար տերում եւս քսանութ հայ տղաների հետ նրանք դիմ ադրել են թշ նամու 400 հոգանոց խմբի հար ձակմանը: Մանվելը զո հվել է հոկտեմբերի 9- ին` հոս պիտալի վիր ահատարանում: Հոկտեմբերի տասին պետք է տեղի ունենար տղաների քույրիկի` Էմմայի հարսանիքը:

Ընտանիքը արդեն նախատեսում էր, թե երբ և ինչպես պետք է դիմում գրի ՊՆ-ին, որ եղբայրներին թույլ տան այդ օրը ազատվել ծառ այությունից ու մասնակցել ընտանիքի ուրախությանը: Բայց սեպտեմբերի քսանյոթին սկսվեց պատ երազմը եւ ամեն ինչ հետաձ գվեց: Ծնողները պատմում են, որ եղբայրները իրենց հետ անընդհատ հեռախոսային կապի մեջ էին, վստահեցնում էին, որ

անհանգստանալու կարիք չկա: Տղաների մայրը` Անահիտը նշում է, որ Մանվելից միշտ ավելի հանգիստ էր, քան Արտյոմից, քանի որ նա բնավորությամբ ավելի հանգիստ էր, ավելի կազմակերպված և թվում էր, թե նրա հետ որեւէ վա տ բան լինել չի կարող: Եղբոր հետ տեղի ունեցածի եւ առհասարակ պատ երազմի մասին Արտյոմը մինչ օրս անգամ հարազատներ հետ չի խոսում: Ծառ

այակիցներից հաջողվել է պարզել, որ եղբայրները մար տերի են մասնակցել միմյանցից 300 մետր հեռավորության վրա: Երբ Մանվելը վիր ավորում է ստացել, Արտյոմը մյուս վիր ավորների հետ եղբորը տեղափոխել է հոս պիտալ: Ճանապարհին եղբայրները անընդհատ խոսացել են, Մանվելը Արտյոմին հարցրել է, թե ինչպես է ծնողներին

ասելու իր վիր ավորման մասին լուրը, ասել է, որ հոս պիւտալում 5 րոպե քնի- արթնանա, նորից կվերադառնա դիր քեր: «Դու գնա կռ վի, ես կգամ »,- Մանվելի վերջին խոսքերն էին: Արտյոմի մոտ տպավորթյուն է եղել, թե եղբոր վն ասվածքը լուրջ չէ, որ նա իսկապես շատ արագ կապաքինվի, բայց որոշ ժամանակ անց նրան է մոտեցել բժիշկը և ասել . « Ցա վակցում եմ, դու գնա, ես եղբորդ

կուղարկեմ»: Արտյոմին 1 շաբաթով ազատել են ծա ռայությունից եւ ուղարկել են տուն, բայց Մանվելի դ ին տուն է հասել 1 շաբաթ անց միայն: «Երբ եկավ, հարցրի` եղբայրդ ուր է, ինչու չես բերել: Ասեց` մամա, չեմ կարողացել բերել… Մենք երեխային փնտրում, չէինք գտնում:Ամեն տեղ գնում և զանգում էինք, բայց չկար: Մի պահ սկսեցինք վիր ավորների մեջ փնտրել: Մտածում էինք` գուցե

երեխան հետ է եկել, Արտյոմն էլ ասում էր` ես նստել եմ նրա մոտ կես ժամ, իմ եղբայրը չկա… Սակակն մենք էլ ամեն ինչ մտածում էինք: Հետո գտանք Գորիսի մո ռգում»,- պատմում է մայրը:
Մանվելը և Արտյոմը բանակ էին զո րակոչվել Չարենցավանից: Պատ երազմի ժամանակ Չարենցավանը տվել է քառասունհինգ զ ոհ: Անի Գևորգյան

Добавить комментарий