Այսօր Ղուկասավանի պանթեոնը մարդաշատ էր։ Արենի զո հվելու 1 տարին էր։ Ես մի փոքր շուտ էի հասել ու տեսա, թե … Զո հված հերոսի մասին

Արամ Գևորգյանը գրում է. Հովհաննիսյան Արենը բանակ էր զո րակոչվել 2020 թ-ի օգոստոսի տասներկուսին։ Մարտակերտում էր ծա ռայում։ Չնայած կարող էր օգտվել տարկետման իրավունքից ու հետաձ գեր մեկնում, սակայն չէր արել, որոշել էր ընկերների հետ հավասար ծա ռայել, վերադառնալ։
2020 թ-ի սեպտեմբերի քսանյոթին, տագ նապով

դիր քեր բարձրանալու ժամանակ աթս-ն թիր ախավորում է Արենենց մեքենան։ Հար վածի ժամանակ նա իր մարմնով կենդանի վա հան է դառնում իր հինգ ընկերների համար։ Պայ թյունից զո հվում է միայն նա. հար վածի ալիքից Արենի սիրտը կանգ էր առել… հինգ ընկերներից ոչ ոք չէր տու ժել… Արենն այս պատ երազմի առաջին զո հերից էր։ Նրա անունը զո հվածների ցուցակում հայտնվեց

սեպտեմբերի քսանութին։ Մայրն անձամբ էր կարդացել որդու անունը… Այսօր Ղուկասավանի պան թեոնը մարդաշատ էր։ Այնտեղ էին հավաքվել տղայի հարազատները, բարեկամներն ու ընկերները. Արենի զո հվելու մեկ տարին էր։ Ես մի փոքր շուտ էի հասել և տեսա, թե ինչպես էին ընկերները

փոքրիկ կտորը ձեռքներին բծախնդրորեն փայլեցնում իրենց ընկերոջ վերջին հան գրվանի մարմարյա հատակը… Արենը հավերժ տասնութ տարեկան մնաց, սակայն իր կարճատև կյանքի ընթացքում հասցրեց այնպես սիրվել, որ նրա տեղն այսօր ոչ ոք չի կարող լրացնել։ Խունկ և խոնարհում քո հիշ ատակին, լուսավոր տղա։