Նավասարդ Խաչատրյանը գրում է. ԱՅՍ ՕՐԸ… 1 տարի առաջ այս օրը սկսվեց մի բան, որի ավարտին մենք մեծ հույսերով էինք սպասում, որի ընթացքի մասին մեզ հույսով էին սնում, և որի ավարտը իրականում պլանավորված էր հենց սկզբից, անգամ սկզբից էլ առաջ: Ան իծվի էդ օրը, ու ան իծվեն էդ օրը մեր գլխին բերողները: Անի

ծվեն նրանք մեր ու մանուկով…: Կր ակեց թշ նամին, կր ակեցինք և մենք: Թշ նամին՝ շարունակեց կր ակել, իսկ մեզ՝ պար տադրեցին չկր ակել: Պար տության հասանք ոչ թե պար տվելով, այլ պար տադրվելով: Որովհետև պար տության սցենարը վաղուց էին գրել պար տվողները: Որովհետև պար տվածները` ովքեր այն ժամանակ և այսօր ևս համարվում են իշխանություններ, և

կառավարում են էս երկիրը, արդեն իսկ գիտեին թե ինչ պիտի լինի, ու ինչ պետք է անեն նրա համար որ այդ «պիտի լինինին» լինի….: Ամեն ինչ ազնիվ ընթանար, ամենքը իրենց տեղում լինեին, ամենքը վարվեին և գործեին այնպես ինչպես պար տավոր էին, այսօր հաղթանակի օր պիտի տոնեինք, և կտոնեինք իսկապես…: Բայց չէ, վա խկոտները,

ստ րուկներն ու խամ աճիկները միշտ ինչ որ մեկի ձեռքում են լինում, ինչ որ մեկի ոտքերի տակ, ինչ որ մեկի դիմաց ծն կած…: Ու նրանք սպասում են, սպասում են թե ինչ պիտի ասվի իրենց, որպեսզի ըստ այդմ իմանան թե ինչ պիտի անեն իրենք:
Սպասեցին, իմացան և արեցին…: Հայրենիք տվեցին, 1000-ավոր հայրենասերներ և նվիրյալ

հայորդիք տվեցին, անմեղ տղերք տվեցին….; Ու տվեցին շատ լավ իմանալով, որ պիտի տան ու միաժամանակ մեկ է պիտի պար տվեն:Չգիտեմ…, ծա նր է, ցա վոտ է խոսել այս օրվա մասին…: Շատ չեմ ուզում և չեմ էլ պատրաստվում ծավալվել: Որովհետև ինչքան էլ խոսեմ և ասեմ, մեկ է ասելու

բաներ էլի կմնան, անսպառ են դրանք…: Ու այս ամենից հետո դեռ կանգնում և ասում են` «ապագա կա»: Ապագան` որը պիտի լիներ, գեր եզմաններում են, Եռաբլուրում, քնած են այդ ապագաները, ու քնած են հավերժական քնով: Քնած են` տխ մարներ, հասկանու՞մ եք, քնած են…:

Добавить комментарий