Նաիրի Հոխիկյանը գրում է. Դավիթ Տոնոյանը արժանի է իր նկատմամբ իշխ անության պատվերով ճն շումներին։ Նրա նման արժանի են Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած բոլոր նրանք, ովքեր հանուն պաշ տոնի ուր ացան պետականության բարձրագույն արժեքը։ Մինչև պատ երազմը նույն Դավիթ Տոնոյանն էր հպարտանում ժամանակակից հզ որ զե նքով և նոր տարածքներ թշ նամուց

վերցնելու հեռանկարով, ինչն էլ հաստատվում էր վարչապետի կողմից։ Հիշո՞ւմ եք, Փաշինյանն էր ասում’ ՊՆ նախարարը չի կարող անել այդպիսի հայտարարություն առանց Նիկոլ Փաշինյանի հետ համա ձայնեցնելու։ Իսկ հիշո՞ւմ եք, երբ ՍՈՒ-երն էին բերում, ոնց էր վարչապետը գովում Տոնոյանին և կրկին ասում, որ բոլոր ռազ մական

պայմանավորվածությունները միասին են անում։
Այժմ ինչպե՞ս ստացվեց, որ Դավիթ Տոնոյանը դարձավ մե ղավոր և ձեր բակալվեց։ Չե՞ք կարծում արդյոք, որ Փաշինյանը շոու է սարքում’ թեման շեղելով իրենից։ Ընդհանրապես, այդ մարդը ունակ է ու պատրաստ է զո հաբերել անգամ իր ամենամոտ, իր համար ամենալավ ծա ռայած

մարդկանց, միայն թե փրկի իրեն։ Չզարմանաք, եթե այդպես մի օր էլ Նիկոլ Փաշինյանը զո հաբերի Սուրեն Պապիկյանին, Արարատ Միրզոյանին, Արայիկ Հարությունյանին, նույնիսկ իր աներձագին, կնոջը և երեխաներին, միայն թե ինքը մաքուր երևա։ Ընդամենը երևա… շոու։ Դավիթ Տոնոյանը, Օնիկ Գասպարյանն ու պատ երազմի ժամանակ

ռազ մական բարձր պաշ տոն զբաղեցրած մյուսները գոնե հիմա պիտի խոսեն։ Մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը, անգամ եթե դա արժենա 2-3 գեներալի կյանք։ Հասկանում եմ, որ նշածս գործիչները վա խենում են սեփական կյանքի և անվտ անգության համար, ինչպես որ վա խենում էր իմ հրեա ընկերը, բայց գոնե հայերը պիտի

հասկանան, որ կարող են փրկել մեր պետականությունը, եթե խոսեն քաղաքական իշխանության հան ցանքների ու իրենց ստացած դա վաճանական հրա հանգների մասին։ Գիտեմ, որ Դավիթ Տոնոյանը ասելու շատ բան ունի ինչպես պատ երազմից առաջ, այնպես էլ ընթացքում եղած հարցերի, Արցախի նախագահ Արայիկ

Հարությունյանի նամակի և Նիկոլ Փաշինյանի պատասխանի, Թաղավարդի անտառների, Հադրութի զո րամասում տեղակայված 300 հոգանոց գն դի միտ ումնավոր անգործության, գնդ ապետ Սերգեյ Շաքարյանի տարօրինակ մա հվան, Շուշիի անհասկանալի հանձ նման մասին։ Եթե չխոսեց, ինչպես եղավ Ջալալի դեպքում, ապա հավասար դա վաճաններ են։

Добавить комментарий