Վահե Տեր-Մինասյանն իր էջում գրել է. Բոլոր նրանց համար, ովքեր առավոտից գիշեր տվա յտվում են՝ արժի՞ արդյոք պատվաստվել թե ոչ, պատվաստված ծանոթներին և անծանոթներին են թարկում է մանրամասն հարցաքն նության, թե ինչպե՞ս տարան

պատվաստումն ու ի՞նչ անմարդկային տան ջանքների միջով անցան պատվաստումից հետո մոտակա 48 ժամերի մեջ ։ Բոլոր նրանց, ով համառորեն փնտրում է պատվաստվողների նկարների մեջ սրվակները և փորձում կարդալ անվանումը։ Ու իհարկե բոլոր նրանց ով չի ուզում «Սպուտնիկ»–ը

«Աստրազենեկան» ու «Կորոնավակ»–ը ու պահանջում է «Մոդեռնան» ու «Ֆայզեր»–ը ։ Իմ շատ սիրելի հայրենակիցներ փորձեք ի վերջո հասկանալ, որ պատվաստումը ընդամենը 1, հերթական, սովորական միջոց է, որին կհանդիպի Ձեր օրգանիզմը։ Հիմա մի հատ փորձեք հետ գնալ, հիշել

թե ոնց էին Ձեզ, փոքր տարիքում, Ձեր ծնողները տանում պոլիկլինիկա և անում պատվաստումներ։ Կարո՞ղ եք արդյոք հիշել, որ հետաքրքրվեին թե ո՞ր պետությամ կամ էլ ո՞ր ընկերության արտադրություն էր, արդյոք Եվրոպան կամ ԱՄՆ-ն ևս հենց այս

պատվաստանյութն էր օգտագործում և այլն, և այլն… Ոչ իհարկե։ Լավ, ընդունենք Ձեր ծնողները անուշադիր էին, չգիտեին ու վերջապես այլ ժամանակներ էին… Իսկ հիմա եկեք հենց Ձեր օրինակով։ Քանի՞ անգամ եք գնացել բժշկի։ Քանի՞ անգամ է բժիշկը Ձեզ նշանակել դե ղեր։ Եվ հիմա,

մենակ անկեղծ, ինքներդ Ձեզ՝ ոչ ինձ, ասեք թե քանի՞ անգամ եք տվալ նշանակված դեղերն ընդունելուց առաջ ուսումնասիրել, հետաքրքրվել ատադրող ընկերությամբ, ճշտել թե աշխարհի քանի՞ երկրում է այն գրանցված

և ինչպիսի՞ այլընտրանքային ելքեր կան… Ու հանկարծ, այն պահին, երբ աշխարհի կեսը երազում է որևէ պատվաստանյութ ձեռք գցել, մենք մաս սայական, կարելի է ասել ազգովի, լինում ենք դե ղագիտության բնագավառի փորձագետ…

Добавить комментарий