Արամ Գևորգյանը գրում է. Հարությունյան Հարությունը Երևանից էր։ Ջիվանու անվան աշուղական դպրոցի սան։ Դեռևս 2017 թվականին էր զո րակոչվել բանակ, ծառ այել Մարտունի 3-ում: Չնայած նրան, որ 2019 թվականին էր զո րացրվել, պատ երազմի լուրն առնելուց անմիջապես հետո նա
Արցախ մեկնեց ։ Հարությունը սեպտեմբերի

քսանյոթին արդեն Ասկերանում էր։ Պատ երազմի օրերին մի օր զանգել էր մորը և ասել. -Մա՛մ, խնդրում եմ, զանգիր Արփինեին (ընկերուհուն) և կանչիր, թող գա մեր տանը քո աչքի առջև հաց ուտի: Արփինեն եկավ, սակայն սեղանին դրված թխվածքը կուլ չգնաց առանց Հարութի, ասաց.
-Թող մնա, ինքը կգա, կուտի… Չեկավ Հարությունը… 1 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի

ութին, Ակնայի (Աղդամի) դիր քերը պաշ տպանելիս անօդաչուի հար վածից զո հվեց Հարությունը։ Ընկերները պատմում են, որ որտեղ վտ անգ էր, այնտեղ Հարութն էր։ Երբեք չէր ընկ ճվել, միշտ երգով և հումորով է անցկացրել պատ երազմի ընթացքը։ Աշուղական և հայրենասիրական երգեր էին երգում, բարձր պահում զի նվորների ոգին։
Հիշ ատակդ վառ, Հարութ ջան, հիշ ատակդ վառ, հայրենասեր տղա։

Добавить комментарий