Աստղ Գալեյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է հետևյալը. Մխիթարիս զգեստապահարանը մնաց անտ եր, բայց դեռ բուրում է նրա մարմնի բույրով, հագուստը, որ պիտի մայրն արդուկեր, հավերժ մնաց արդուկված ։ Անկողինը, որ պիտի վեր կենալուն պես հավաքվեր, մնաց հավերժ

հավաքված, և օդը, որ պիտի լիներ լի ուրախությամբ, Մխիթարի ձայնով, ծիծաղով լցված, ընդմիշտ ունայն մնաց, մայրիկի ձեռքով պատրաստած որդու սիրելի և կարոտած տնական ճաշատեսակները, որ նորից պետք է պատրաստվեին որդու զո րացրվելու օրը,

չպատրաստվեցին… 2021 թվական հունվարի տասնյոթին որդին, ծաղկեփունջը ձեռքին, բանակից փառքով վերադառնալով, պետք է թա կեր տան դուռը, հավերժ մնաց զի նվոր զավակի ձեռքին կարոտ, այո’,հենց դուռը,տան շեմը, որից պետք է սկսվեր հա վերժական ուրախությունը, խինդը, գուրգուրանքը…մնացին հուշ երի հեռավոր անկյուններում, երազանքների գրկում ։(Մխիթարը Անհա վատալի երազ)գրքից մի հատված ։

Добавить комментарий