Թուրք հայտնի լրագրող և գրող Բեքիր Ջոշքունի ցեաղսպ անության թեմայի շուրջ՝ «Իմ հայը» վերնագրով հոդ վածը: Հոդ վածի մեջ հեղինակը պատմում է իր խորթ տատիկի մասին, որի հայ լինելու մասին նա իմացել է միայն մեծանալուց հետո: «Ես տեղեկություն չունեմ այն մասին, թե ինչ եղան մեկ միլիոն հայերը… Ես միայն մեկ հայ ունեի… Մայրիկիս մա հից հետո հայրս, ով

պետական ծա ռայող էր, ինձ և քրոջս տարավ մորական տատիս մոտ: Մորական Տատս մեզ դիմավորեց Ուրֆայից ոչ հեռու Թուլմենի այգիների մեջ գտնվող մեծ տանը: Մանկությանս շատ հիշողություններ ջնջվել են արդեն, սակայն մեր հանդեպ ունեցած նրա գորովալից վերաբերմունքը լավ եմ հիշում: Տատս նման չէր այդ մեծ տանը ապրող

մորաքույրերիս ու մնացած կանանց. բարձրահասակ էր, նրբակազմ ու շիկահեր եւ կապուտաչյա աչքերով: Անունը Ումմուհան էր: Ողջ ընտանիքն առանձնահատուկ հարգանք ու սեր էր տածում նրա հանդեպ: Միշտ խորհուրդ էին հարցնում նրանից, հաշվի առնում նրա կարծիքը: Մասնավորանես աչքի էր զարնում

խստաբարո հորս` նրա հանդեպ ունեցած հարգանքը եւ վստահությունը: Մենք հասակ առանք: Մեծացանք և հետո իմացանք, որ նա մեր իրական տատիկը չէր, որ նա եկել էր մեր հարազատ տատիկի մա հվանից հետո: Նա մի հայ աղջիկ էր . . . Պապս նրան վերցրել էր Եփրատի ավազանից Սի րիա ուղարկվող (բռ նի գա ղթեցվող) ու

տարբեր տեղերում ոչնչ ացվող հայերի քարավանի միջից և ամուսնացել էր հետը: Պապս, մորաքույրերս, հարսները, կարճ ասած` բոլորը նրան սիրել էին։ Նա տան մեծն էր համարվում: Տեսնում էի, թե Ոնց էին ժամանակ առ ժամանակ խոնավանում այդ գեղեցիկ և միշտ ուղիղ կեցվածք ունեցող կնոջ աչքերը, երբ սիրում էր ինձ և փոքր քրոջս, նրա

դեմքին նշմարում էի այն վի րավորանքը, որը երբեք էլ չէր կարողանում մինչև վերջ թաքցնել… Սա է իմ հայկական հարցը: Չգիտեմ, թե հայերին ինչ են արել, թե արդեն ինչ իմաստ ունի այս վե ճը, թե ուր է գտնվում ճշմարտությունը: Բայց կցանկանայի իմանալ, թե ով է տատիկիս պոկել իր հայրենիքից և

իր տանից այն ժամանակ, երբ նա դեռատի օրիորդ էր… Կուզեի հաշիվ պահանջել այն տա ռապանքի համար, որը տատիս ստի պված է եղել թաքցնել, այն կարոտի համար, որը նա չէր ուզում ցույց տալ, այն արցունքների համար, որոնք նա գուցե յուրաքանչյուր գիշեր թափում էր մեզանից

թաքուն: Ես Կուզեի իմանալ, թե ովքեր են նրան դա տապարտել այդ անվերջ աք սորին… Մեկ միլիոն հայը չգիտեմ, ես մեկ հայ ունեի… Իմ շատ սիրած այն թա խծալի կինը…» Այս էր իմ պատմությունը… Դուք Չեք կարող պատկերացնել, թե հրապարակելուց հետո ինչքան հայհո յանքների եմ արժանացել,

որոնք հնչում էին այսպես`«Հայի ցեղ, «Հայի վի ժվածք»: Բայց ինչպե՞ս կարող ես 1915-ը պատմել աշխարհին մի գլխով, որը չի կարողանում հասկանալ թերթի մեջ հրապարակված հոդվածն ու դրա մեջ եղած մարդկային զգացմունքները: Եղբայր, էնքան շատ է տգիտությունդ, որ… Բեքիր Ջոշքուն, քսաներեք Ապրիլ 2015թ, «Sozcu».

Добавить комментарий