Ստյոպա Սաֆարյանը գրում է. Հարցին` եթե պատ երազմի ժամանակ ինքը ունենար ղեկավար լծ ակներ, ի՞նչ ընթացք և ավարտ կարող էր ունենալ պատ երազմը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Մենք կարող էինք այնպես անել, որ այս պատ երազմը չլինի, որովհետև Հայաստանի իշխանությունները երկար տարիների ընթացքում ձեռք

են բերել բան ակցային մեծ ներուժ։ Եկավ իշխանություն, որը պիտի սկսեր ամեն ինչ զրոյից, իսկ այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, սկսում է պատ երազմը»։
Եվ արդ՝ խի ստ մասնագիտական հարցեր
1. Ո՞րն էր այդ բան ակցային մեծ ներուժը, ինչպե՞ս ու ո՞վ է գնահատել այն, ինչո՞ւմ էր կայանում այն։ Ադրբեջանը պատրաստ էր ևս 1 տասնամյակ խա

բվելով սպասե՞լ։ Խոշոր տերություններից ո՞ր մեկն էր պատրաստ ճանաչել Արցախի անկախությունը կամ նրան պաշ տպանել ագր եսիայից։ 2. ՀՀ-ի անունից 5+2 շրջանների վերադ արձի միջազգայնորեն ստանձնած պարտ ավորությունն ինչպե՞ս էր հաղթահարվում /Ի վերջո՝ ԱՄՆ, Ֆրնասիա, Ռուսաստանի նախագահները առնվազն հինգ հայտարարությամբ դա ամրա գրեցին 2008 թվականից հետո/, 3. եթե Սեհրան Օհանյանը այդ ներուժի տակ նկատի ունի այն, որ այդ շրջանները

հաձ նվում էին Ալիևի ասած «դեօկ ուպացիայի ժամանակացույցով» ու պատ երազմ չէր լինում, ինչո՞ւ դա չէր արվել մինչև 2018 թվականը։ 4. Եթե այդպիսի «բանակցային ներուժ» Հայաստանն ունեցել է, ապա ինչու 2016 թվականի քառօրյա ապրիլյան պատ երազմը տեղի ունեցավ ոը ինչո՞ւ այն չկարողացան բացառել հենց իրենց կուտ ակած ներուժով և ունենալով իշխանություն։ 5. Քանի որ

2016 թվականը ցույց տվեց /եթե որևէ «ներուժ» չօգնեց թույլ չտալու դրա տեղի ունենալը, ուրեմն այլ հետևություն չկա/, որ Հայաստանի ստանձնած միջազգային պար տավորության կատարման տրամադրված ժամկետը սպ առվում է կամ մոտ է սպա ռվելուն, արդյո՞ք Հայաստանի միակ լուծում փորձելը չէր խառնել և նորից բաժանել

խաղաքարտերը, կամ ինչպես պատկերավոր ասվում է՝ «բանակցությունները նոր կետից սկսելը,»
6. Ի վերջո, դա հենց այն ճանապարհն էր, որով գնացել է այս իշխանությունը, այդ դեպքում՝ ինչո՞ւ են պատասխանատվությունը գցում միայն նոր իշխանության վրա, եթե միակ լուծում դա էր մնացել։
7. Եթե դա միակ լուծումը չէր, ապա ինչո՞ւ մինչև հիմա չի խոսվում 2-րդ լուծման մասին /խոսքը ՀԱԿ

մասին չէ, այլ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքների/, ապա ինչո՞ւ մինչև հիմա չի ասվում, թե ո՞րն էր 2-րդ լուծումը, եթե այն ոչ Փաշինյանի, ոչ ՀԱԿ-ի լուծումը չէր ։ Ինչո՞ւ է սո սկ բառախաղ տրվում, թե «ներուժ» կար, սակայն այդ ներուժը չօգտագործվեց։ Ափսոս, լրագրողներն են անպատրաստ, որ այսպիսի մտքից հետո առնվազն այսքան հարց անպատասխան է մնում, քանզի դրանք չեն տրվում։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *