Սամվել Հայրապետյանն իր էջում գրում է. Եկեք ի վերջո կողմնորոշվենք մենք ի՞նչ ենք ուզում։ Ոչ ուզում ենք պատվաստվել, ոչ ցանկանում ենք վարակվել, ոչ թեթև անցկացնել, ոչ էլ մա հանալ։ Հասկացե՛ք ի վերջո, որ առողջապահական ոլորտը արդեն իսկ այս

օրվա դրությամբ գտնվում ա գերծանրաբեռնված վիճակում, 100-ավոր մարդիկ արդեն իսկ սպասում են իրենց հոսպիտալացման հերթին, ու մենակ Աստված գիտի թե այդ մարդկանց երբ հնարավոր կլինի տանից տեղափոխել հիվանդանոց, քանի որ ՏԵՂ ՉԿԱ, իսկ օրական քսանից քառասուն

մա հը դա արդեն իսկ մեր համար տրագետիկ ա` որը ոչինչով չի զիջում պատ երազմին։ Ինչի՞ է այդ գրողի տարած պատասխանատու լինելը մեր մոտ այսքան քիչ, ինչի՞, ախր դուք չե՞ք հասկանում, որ Հայաստանում անսահմանափակ չեն թթվածնի ապարատները, դա չի նշանակում, որ Հայաստանում նորմայից քիչ են, դա նշանակում ա,

որ անպատասխանատուների հետևանքով վարակը նորմայից արագ է տարածվում, որն էլ առողջապահական ոլորտը տանում է կոլափսի։ Ցա վոք, եթե ռեալ նայենք կհասկանանք, որ ոչ բոլորին է հասնելու այդ թթվածնի ապարանտերից, ոչ բոլորն են կարողանալու հոսպիտալացվել, և այո ցա վոք մենք դեռ շատ ենք

հայրենակիցներ կորցնելու։ Դրա համար ի վերջո հասկացեք ինչ եք ուզում, սակայն ուզենալու հետ մեկ տեղ պահեք էդ գրողի տարած կովիդից պաշտպանվելու կանոնները, չեմ հասկանում, ձեր երազանք ա՞, որ ձեր բարեկամը քովիդից մ ահանա, կամ հիվանդանոց պետք լինի և չկարողանաք տեղափոխել ազատ մա հճակալ չլինելու պատճառով։ Ախր ինչի՞ վիճակը չեք գնահատում

այնքան լուրջ ինչքան որ ինքը իրականում կա։ Անպայման սպասում եք, որ պատ կան մա րմինները սկսեն ավելի կոշտ մեթոդների դիմել ընդհուպ մինչ լոքդաուն, որ նոր պահե՞ք այդ անտեր կանոնները։ Ախր ի՞նչ անենք, ընկել ենք պետք է քաշենք, մինչև տենանք ինչ ա լինում, ոչ ոքիս էլ հաճելի չի էս սաղ, սակայն ունենք էն ինչ ունենք, ուղղակի սկսեք ավելի պատասխանատու լինել հասկանալով, որ առողջապահական բնագավառը

ռեզինից չի, ու արդեն իսկ հասել է գերծանրաբեռնված վիճակի։ Չեք ուզում պատվաստվել` ՄԻ ՊԱՏՎԱՍՏՎԵՔ, բողոք եք անում` ԱՐԵՔ, սակայն էդ ամեն ինչը մի՛ արեք ուրիշի կյանքի և առողջության հաշվին։ Դե իսկ հասարակական տրանսպորտի, մետրոյի և մնացածի մասով էլ չասեմ զրո վերահսկում, մարդիկ իրար «բերան մտած» գնում են գործի գալիս են տուն, ի՞նչ

անեն, դե կներեք որ յուրաքանչյուր մարդ չի որ կարող է ամեն օր տաքսով գնա գա դասի կամ գործի։ Ու քանզի մենք բոլորս տեսնում ենք, որ կոմպլեքս լուծում չի տրվում այս հարցին, որ կոմպլեքս լուծումը մեր դեպքում լոքդաունն ա, ուրեմն թերևս պատրաստվենք դրան։ Չէ դե ո՞նց կլիներ նորմալ երկրների նման մեր մոտ էլ ամեն օղակ զբաղվեր իրա բնագավառը պատշաճ վերահսկելով։